29.03.2024
ԵԺԿ-ն աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. ՀՀ-ն հռչակագրին միացել է վերապահումով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵՄ-ն կարող է Թուրքիան ներառել օֆշորների սև ցուցակում. Հայաստանը ևս հարվածի տակ է.Bloomberg

ԵՄ աշխատանքային խումբը դեկտեմբերի 5-ին կարող է ԵՄ երկրների ֆինանսների նախարարներին խորհուրդ տալ Թուրքիան ներառել օֆշորային ենթադատությունների սև ցուցակում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով մի քանի տեղյակ աղբյուրի:

Հաղորդվում է, որ աշխատանքային խումբը, որի առաջադրանքի մեջ մտնում էր «ենթադատությունների ուսումնասիրությունը, որոնք հրաժարվում են հարկման հարցերում համագործակցությունից», եզրակացրել է, որ Թուրքիան բավարար ամեն ինչ չի արել ֆինանսական թափանցիկություն ապահովելու և գերարտոնյալ հարկային ռեժիմների դեմ արդյունավետորեն պայքարելու համար:

Նշվում է, որ ԵՄ-ն առայժմ չի որոշել՝ ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել սև ցուցակի երկրների նկատմաբ: ԵՄ որոշ անդամներ առաջարկում են այդ պետությունները հանել միջազգային ֆինանսավորում ստացողների թվից:

Պարբերականի տեղեկությամբ՝ օֆշորների սև ցուցակում կարող է ընդգրկվել 36 պետություն, մասնավորապես՝ Հայաստանը, Թուրքիան, Սերբիան, Կուկի կղզիները, Պանաման, Թունիսը, Մարշալյան կղզիները:

Հարցվածների մեծ մասը ԵԽ-ից Ադրբեջանի հնարավոր ելքը հարված է համարում երկրի հեղինակությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար