29.03.2024
Գործադիրը ԱԱՀ-ից ազատեց Աբովյանում արևային վահանակների արտադրության գործարան կառուցողին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գագիկ Ծառուկյանը Արցախում նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս է կառուցում

Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.


«Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի և նրա ժողովրդի համար: Յուրաքանչյուր տարի ես ևս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարևորագույն այս գործում:


Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ են ինձ համար և հենց դա է պատճառը, որ Արցախում իմ կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են՝ վերաբնակեցված համայնքների բնակիչներին դրամական աջակցություն, գյուղտեխնիկայի և մեքենաների նվիրատվություն, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խոշոր գումարների նվիրատվություն: Իսկ այս անգամ ես որոշել եմ, հանուն Արցախի և նրա անվտանգության, հանդես գալ ևս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ:


Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը: Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը:


Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի՝ անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության և անվտանգության համար»,- ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ: 

Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 12.505.456 մլն դոլար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար