24.04.2024
Հետաքննություն է տարվում այլ երկրներում ևս. Վրաստանի ՆԳՆ
prev Նախորդ նորություն

ՊՆ. ՀՀ պետական սահմանի միջդիրքային տարածքում հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայողի դիակ

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը:


Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:


Նշենք, որ Times.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:

Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից դեպքի առնչությամբ դեռևս որևէ արձագանք չի եղել: Աղբյուրը չի բացառում, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձի կոծկել սեփական բանակում արդեն սովորություն դարձած սպանություններն ու զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունները:

«Սակայն հաշվի առնելով, որ տվյալ դեպքում սպանվել է մի քանի զինծառայող, չենք կարծում, որ Ադրբեջանական ՊՆ-ին հաջողվի երկար ժամանակով իր հանրությունից թաքցնել տեղի ունեցածը: Առաջիկայում կանրադառնանք դեպքի մանրամասներին ու կիրազեկենք տեղի ունեցածի առնչությամբ ստացվող յուրաքանչյուր նոր լուր»,- գրում է Times-ը:

Մոսկվան հույս ունի, որ ՀՀ-ն կամուրջ կդառնա ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ. ՌԴ դեսպան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին