29.03.2024
Մեր վերջնական նպատակն է հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Deutsche Welle-ն՝ ՀՀ և ԵՄ մերձեցման երկրորդ փորձի մասին. ՀՀ-ն «և-և»-ի կողմնակից է

Նոյեմբերի 24-ին Եվրամիությունը և Հայաստանը մտադիր են համապարփակ և ընդլայնված գործակցության մասին շրջանակային համաձայանգիր ստորագրել Բրյուսելում կայանալիք «Արևելայն գործընկերության» գագաթնաժողովում: Այս թեմային է անդրադառնում Deutsche Welle-ն՝ մտորելով այն մասին, թե արդյոք այս անգամ դա կհաջողվի, արդյոք չկան մտավախություններ, որ ստորագրումը կրկին կարող է խափանվել և ինչ կտա գործակցությունը Երևանին:

«2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի նախապատվությունը տվեց ԵԱՏՄ-ին՝ բացառելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Որոշ դիտորդներ կարծում են, որ կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ պարտադրված էր Մոսկվայի ճնշման պատճառով: Եվրոպայում դա հիասթափություն առաջացրեց, սակայն ԵՄ գործակցությունը Հայաստանի հետ չկասեցվեց, շարունակվեց»,-հիշեցնում է պարբերականը:

Ինչպես ասվում է հոդվածում, Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս անգամ 2013թ. սցենարը անհավանական է, քանի որ Հայաստանը հաստատել է համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ միասին հրապարակել է ամբողջական տեքստը: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ Երևանը հետ չի կանգնի իր որոշումից:

Հոդվածում նշվում է, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ է ընձեռում Երևանին ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելու համար բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության:

«Այս համաձայնագրի միակ տարբերությունը ասոցացման մասին համաձայնագրից ազատ առևտրի գոտու մասին կետի բացակայությունն է, ինչն անհնար է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամության պատճառով: Սակայն, այս պակասը մասնակիորեն լրացվում է GSP+ կարգավիճակով, որն ունի Երևանը և որը որոշակի արտոնություններ է տալիս հայկական ապրանքները ԵՄ շուկա արտահանելու համար: Եվ Հայաստանը բավականին ակտիվ օգտվում է դրանից՝ ամեն տարի մի քանի տասնյակ մլն եվրո տնտեսելով զրոյական կամ շատ ցածր մաքսային տուրքերի հաշվին: Բացի այդ, համաձայնագիրն, ըստ փորձագետի, կարող է անհրաժեշտ քաղաքական միջավայր ստեղծել ԵՄ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու համար»,-գրում է պարբերականը:

Ինչպես գրում է թերթը, իշխող ՀՀԿ-ի ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի կասկածում, որ համաձայնագիրը Բրյուսելում կստորագրվի: Նա հայտարարել է, որ փաստաթղթի ստորագրումը չի խանգարի ՀՀ անդամությունը ԵՏՄ-ում, քանի որ Երևանը բազմիցս է հայտարարել, որ «և-և» բանաձևի կողմնակից է, ոչ թե «կամ-կամ»:

Գործադիրը ԱԱՀ-ից ազատեց Աբովյանում արևային վահանակների արտադրության գործարան կառուցողին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար