24.04.2024
Մամուլ. Բաքուն տապալում է Լավրովի «ծրագիրը» և պատերազմ սկսելու համար սպասում ԵՄ տեղեկանքին
prev Նախորդ նորություն

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողը կտեղափոխվի Երևան

Նոյեմբերի 21-ին ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հովեյանը այսօր Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից կտեղափոխվի Երևան կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:  


VERELQ-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Իսկ 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս:


Նշենք, որ Նարեկ Հովեյանը երեկ վիրահատության է ենթարկվել, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Մեր վերջնական նպատակն է հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին