29.03.2024
Ուսանողները պահանջում են տարկետման ճկուն քաղաքականություն, պաշտոնյաները՝ «լղոզում»
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Տաշիր»-ի ներդրումները սակագնի վրա չեն ազդի՞

«Տաշիր» խումբը 2015 թվականին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից ՀԷՑ-ն ընդունել է 13.3 տոկոս կորստի մակարդակով, սակայն 3 ամսվա ընթացքում կորուստները դարձրել են 11.3 տոկոս, 2016 թվականը փակել 9.9 տոկոսով, իսկ 2017 թվականին ունi 8.7 տոկոս էլեկտրաէներգիայի կորուստ: Այս մասին ասուլիսում հայտարարել է «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը:


Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ըստ բանախոսի՝ անցած երկու տարվա ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել, իսկ անցած շաբաթ ընկերությունը ներկայացրել է 872 մլն դոլար արժողությամբ 10 տարվա ներդրումային ծրագիր: Ընկերության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ սակագնային մարժայի վրա ներդրումները որևէ ազդեցություն չեն ունենալու: Խոսքը, սակայն, ոչ թե սակագնի մասին է, այլ ՀԷՑ-ին տրամադրվող մարժայի մասին:

«Ներդրվող 872 մլն դոլարից 50 տոկոսը լինելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ներդրված գումար, իսկ մյուս 50 տոկոսը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից է: Ներդրումային ծրագիրը ներառում է 6 բաժին, բացի Երևանի քաղաքի մալուխագծերից, մնացած տեղերում բոլոր մալուխագծերը, ենթակայանների սարքավորումները, օդային գծերը փոխվելու են: Բացի այդ, լինելու է սարքավորումների արդիականացում՝ 267 մլն դոլար, 35.04 լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի արդիականացում՝ 238 մլն դոլար, ցանցի ընդլայնում՝ 115 մլն դոլար, վթարավերականգնողական և վերակառուցման աշխատանքներ՝ 13 մլն դոլար, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգ՝ 201 մլն դոլար, ISO միջազգային ստանդարտների ներդրում՝ 37 մլն դոլար: Սա այն ուղղություններն են, որտեղ մենք մոտակա 10 տարիների ընթացքում ներդրումներ ենք անելու»,- ասել է Դարբինյանը:


Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանը, բանախոսը նշել է, որ ընկերության ներդրումները սակագնի վրա չեն ազդի, բայց միաժամանակ նա չի կարող խոսել էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների քաղաքականության մասին:

ԱԺ-ում քննարկվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու նախագիծը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար