25.04.2024
Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը. Էրդողան
prev Նախորդ նորություն

Սկսվել է շենքի գրոհը, ձերբակալվել է 1 անձ. Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ՝ հակաահաբեկչական դեպարտամենտի կողմից Թբիլիսում իրականացվող հատուկ գործողության միջոցով ձերբակալվել է 1 անձ, մյուսներին ձերբակալելու համար հատուկ գործողություն է ընթանում:


Վրաստանի հատուկ նշանակության ջոկատը սկսել է գրոհել Թբիլիսիի ծայրամասում գտնվող բնակելի շենքը, որի բնակարանների մեկում արգելափակվել են ահաբեկչական գործունեության համար կասկածվող անձինք, հայտնում է interpressnews.ge-ն: Վերջիններս պատուհաններից նռնակներ են նետում, ընթանում է փոխհրաձգություն:


Ինչպես հայտնում է aliq.ge-ն, ՊԱԾ-ի տեղեկատվությամբ, նշված անձինք Վրաստանի քաղաքացիներ չեն եւ ահաբեկչական խմբավորման անդամներ են:


«Ժամեր շարունակ ՊԱԾ-ի հակաահաբեկչական դեպարտամենտն ահաբեկիչների հետ բանակցություններ է վարել իրավապահներին հանձնվելու մասին, սակայն նրանք հրաժարվել են:


Հանցավոր խմբի անդամները կրակ են բացել ինքնաձիգներից եւ նռնակներ նետել: Կրակի հետեւանքով վիրավորվել է ՊԱԾ հատուկջոկատային:


Այս պահին նշված անձանց ինքնությունը պարզ է: Նրանց՝ առերեւույթ հանցավոր կապերը հաստատելու նպատակով հետաքննություն է իրականացվում ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղի բնակիչները տարհանվել են այն շենքից, որտեղ հատուկ գործողություն է ընթանում:


Հատուկ գործողության ժամանակ տեղի բնակչությանը հասցված վնասներն ամբողջովին կհատուցվեն»,- ասված է ՊԱԾ-ի տարածած հայտարարությունում:


Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում բնակչությանը՝ զերծ մնալ նշված վայրում (Իսանի) տեղաշարժվելուց եւ հնազանդվել իրավապահների կոչերին:


Հիշեցնենք, որ Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Գաբրիել Սալոսի փողոցում 20 ժամից ավելի ընթացող հատուկ գործողությունը շարունակվում է: Տարածքում լսվել են ինտենսիվ կրակոցների ու պայթյունների ձայներ: Տեսանելի է նաեւ թե ինչպես են աշխատում հատուկջոկատայինները:


Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամբողջ գիշերվա ընթացքում նռնակների պայթյունների ձայներ է լսել: Կասկածյալ ահաբեկիչներին չի ճանաչում, բայց հավատացնում է՝ Վրաստանի քաղաքացիներ չեն, վրացերեն խոսել չգիտեն:


Ըստ տեղի բնակիչների՝ շենքում ապրում են օտարերկրացիներ, որոնք մի քանի բնակարան են վարձում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ անձինք, որոնց փորձում են ձերբակալել իրավապահները, Պանկիսի կիրճից են:

«Մենք գործ ունեինք ահաբեկիչների հետ». Վրաստանի ՊԱԾ-ի ղեկավարը ներկայացրել է մանրամասներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին