29.03.2024
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են. Լավրով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ֆրանսիան երկրորդ հայրենիք է դարձել հարյուր հազարավոր հայերի համար. Արցախի նախագահ

Ֆրանսիան երկրորդ հայրենիք է դարձել հարյուր հազարավոր հայերի համար: Նոյեմբերի 21-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:


Նա նշել է, որ Ֆրանսիան հայերի համար բարեկամ երկիր է, Ֆրանսիայի ժողովուրդը՝ եղբայրական ժողովուրդ՝ հավելելով, որ նման ընկալումը գալիս է դարերի խորքից եւ ապացուցվում է կոնկրետ օրինակներով:


«Ֆրանսիան դարձավ հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը, որտեղ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ նրանց ինքնադրսեւորվելու, ազատ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայերը տվել են տարբեր բնագավառներ ներկայացնող աշխարհահռչակ մարդկանց մի ամբողջ համաստեղություն, ովքեր հարստացրել են ոչ միայն հայկական, այլ նաեւ ֆրանսիական ու համաշխարհային մշակույթը, գիտությունը, սպորտը եւ այլ ասպարեզներ»,- ելույթում ընդգծել է Արցախի նախագահը:


Նա խորհրդանշական է համարել «Արցախի օրերի» պաշտոնական բացումը Վիլյորբանում, որն ունի մեծ հայ համայնք եւ ամուր կապեր Արցախի հետ:


Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին նվիրված ցուցահանդեսի լուսանկարների հեղինակին եւ կազմակերպիչներին՝ մեր երկիրը յուրովի ներկայացնելու համար՝ հավելելով, որ աշխատանքը կատարված է այնպիսի բարձր մակարդակով, որ անծանոթ մարդուն հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախին, մեր բնությանը, պատմությանը, մշակույթին, մարդկանց ու նրանց ներաշխարհին՝ ցանկություն եւ հետաքրքրություն առաջացնելով անպայման այցելելու մեր հանրապետություն:


Միջոցառման ընթացքում Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետին եւ շնորհակալություն հայտնել նրան ու քաղաքապետարանի ամբողջ անձնակազմին կատարած աշխատանքի համար, ինչը կարեւոր է քաղաքական, բարոյական, իրավական, մշակութային, մարդասիրական եւ այլ տեսանկյուններից:


Նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություները ժամանակի ընթացքում միայն կամրապնդվեն, կընդլայնվեն ու կխորանան:

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար