29.03.2024
Ադրբեջանը ցանկանում է վերածվել տարածաշրջանի տրանսպորտային կենտրոնի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԼՂ հակամարտության կարգավորման միջոցը կողմերի բանակցային սեղանի շուրջ վերադարձն է. ԵԱՀԿ

Երկարատև ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու միակ միջոցն այն է, որ կողմերն ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:


«Երկարատև ձգվող հակամարտությունը կարգավորելու միակ միջոցն այն է, որ կողմերն ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն հարթակ է տրամադրում երկխոսության համար և աջակցում է կողմերին երկարաժամկետ խաղաղության ձեռքբերման հարցում: Իսկ դրա համար անհրաժեշտ է իրական քաղաքական կամք և կողմերի հանձնառությունը: Միայն հակամարտության կողմերը կարող են հասնել խաղաղ կարգավորման: ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության լուծում պարտադրել»,- ասել է նա՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վիճակը և ինչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակը բարելավելու համար:


Նա ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հոկտեմբերի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը «ավելի քան մեկ տարվա ընթացքում այդ մակարդակով առաջին հանդիպումն էր»:


«Ես ողջունում եմ այն փաստը, որ նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման և շփման գծում լարվածության նվազման ուղղությամբ: Խիստ անհրաժեշտ է, որ կողմերը պահպանեն 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը: Երեք համանախագահների ղեկավարությամբ գործող Մինսկի խումբը մնում է կողմերի համար միակ ճանաչված ձևաչափը: Այն վայելում է ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունների կողմից լիարժեք վստահություն»,- ասել է Գրեմինգերը: Պաշտոնյան նաև հավելել է, որ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահն իր անձնական ներկայացուցչի միջոցով կողմերի հետ մշտապես կապի մեջ է լարվածության վերացնելու և բանակցային գործընթացն առաջ տանելու հարցում:


«Դիտորդական առաքելությունները, որոնք պարբերաբար անցկացնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, շարունակում է մնալ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միակ կայուն միջոց»:

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի Դաշնություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար