Լավրով. Մենք ուրախ կլինենք տեսնել Ադրբեջանը ԵԱՏՄ-ում

763

Եվրասիական տնտեսական միությունը հանդիսանում է բաց ինտեգրացիոն միություն: Մենք որևէ մեկին չենք ստիպում անդամակցել ԵԱՏՄ-ին: ԱՊԱ հաղորդմամբ, այս մասին Բաքվում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ ողջունել է միություն նոր անդամների մուտքը:


«Ներկայումս դիտարկվում է ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության հարցը: Մեզ են դիմում նաև այն պետությունները, որոնք չեն հանդիսանում ԱՊՀ անդամ: Մենք ուրախ կլինեն տեսնել և Ադրբեջանին ԵԱՏՄ-ում»,- ընդգծել է Լավրովը:


2015 թ-ի սեպտեմբերին իր հարցազրույցներից մեկում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը չէր բացառել նաև այդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Երբեք մի ասա երբեք», - մասնավորապես նշել էր նա: Մեկ ամիս ավելի ուշ Ադրբեջանի արդյունաբերության ու էկոնոմիկայի փոխնախարար Սևինջ Հասանովան եւս չէր բացառել Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը` նշելով, որ Բաքուն հնարավոր է համարում ձեռնտու միություններին անդամացկությունը:


"Այդ պատճառով մենք նախ և առաջ պետք է վերլուծի նման կազմակերպություններին անդամակցելու դրական և բացասական կողմերը", - ասել էր նա:


Այդ ժամանակ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Եվասիական տնտեսական միությունում կառույցին Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվում:


«Այդպիսի հարց Եվրասիական տնտեսական միությունում չի քննարկվում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ յուրաքանչյուր անդամ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով»,­ընդգծեց Նալբանդյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ