ԱՄՆ-ի կողմից Կիեւին զենքի մատակարարումը Ուկրաինայում իրավիճակը «կպայթեցնի». Շամանով

395

Եթե ԱՄՆ-ն Կիեւին հարձակողական սպառազինություն մատակարարի, ապա դա Ուկրաինայում իրավիճակը «կպայթեցնի»: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը:

Ըստ Շամանովի՝ Կլիմկինի քմահաճությունները կտրուկ ապակայունացնում են Դոնբասում ստեղծված իրավիճակը:

«Այն միջոցները, որոնք նա թվարկել է, վերաբերում են հարձակողական գործողություններին եւ դա չափազանց բացասական է անդրադառնալու գործընթացի բոլոր կողմերի վրա` քաղաքական, դիվանագիտական, էլ չեմ խոսում զինվորականների մասին», - ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Շամանովը շեշտել է, որ եթե Վաշինգթոնը կատարի նման մատակարարումներ, «դա կլինի ամենաանպատասխանատու քայլը»:

Նշենք, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ Կիեւը Վաշինգթոնից զենք կստանա, իսկ փոխարենը ամերիկացի գործընկերներին «ռուսների դեմ պայքարի փորձը» կփոխանցի:

Տպել

Թեմայի այլ նորություններ