29.03.2024
Շփման գծում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԻՆ նախագահը հացադուլ է սկսել՝ ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը անժամկետ հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Հացադուլի նպատակն է ԿԸՀ-ի հակասահմանադրական գործողությունների դեմ ընդվզումը:


Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մերժել է իրենց նախաձեռնությունը՝  ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, հետևաբար ինքը հացադուլ է հայտարարում:  


«Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո անցումային դրույթներ կան: Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն և նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել: ՀՀ սահմանադրության մեջ կատարվող փոփոխության հարցը չափազանց կարևոր է»,- բացատրել է Հայրիկյանը:


Հայրիկյանի խոսքով՝ շատ մարդիկ են իրեն զանգահարել ու հայտարարել, որ ցանկանում են իրեն միանալ, բայց կարևորը այս գործողության մեջ ոչ թե հացադուլն է, այլ Սահմանադրության փոփոխությունը:


«Այս պահին 20 հազար ստորագրություն հաստատ ունենք, բայց դա բավարար չէ, աշխատանք է պետք տանել: Հացադուլը ցույց է, աշխատանքը՝ աշխատանք: Հարցը վերաբերում է նրան, որ Սահմանադրությանը ընդառաջ գնալու փոխարեն պետական հաստատության աշխատողների չգիտես ինչ են անում»,- ասել է նա:


 Հացադուլ հայտարարած քաղաքական գործիչը նշեց, թե չի պատրաստվում ամբողջ ընթացքում մնալ ԿԸՀ դիմաց, քանզի ոչ մեկին նման խոստում չի տվել: Բայց վաղը ժամը 11-ին դարձյալ կլինի այդտեղ:

Ի՞նչ է տեղի ունեցել Երեւանի մետրոպոլիտենում. պայթյո՞ւն, զինված ա՞նձ, թե՞ կեղծ ահազանգ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար