29.03.2024
Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Չնայած դժվար տնտեսական վիճակին՝ նպաստավոր պայմաններ կան ձեռներեցության համար. ԱՄՆ դեսպան

Հայաստանում շատ նպաստավոր պայմաններ կան՝ ձեռներեցության, նորարարության, նոր գաղափարների համար: Եվ Հայաստանում կան աշխատատեղեր: Այս մասին Երևանում ընթացող Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված միջոցառմանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:


«Մենք դա տեսել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանյան ընկերությունները նաև աշխատում և ստեղծում են իրենց արտադրանքը, աշխատում են աշխարհի տարբեր վայրերի տեղեկատվական տեխնոլոգիաների, նաև Սիլիկոնային հովտի կառույցների հետ: Բայց կարծում եմ, որ մտքի արտադրանքները պետք է պաշտպանված լինեն, Հայաստանում պետք է ավելին արվի մտավոր սեփականության պաշտպանության համար»,- ասաց դեսպանը:


Միևնույն ժամանակ նա նշեց, որ թեև կան աշխատատեղեր, բայց և այնպես Հայաստանում դեռևս դժվարին տնտեսական վիճակ է.


«Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են մարդիկ հեռանում Հայաստանից, բայց կարող եմ ասել, որ եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումների, ձեռներեցության խթանման, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ջանքերը, ապա մարդիկ ավելի ու ավելի շատ կցանկանան մնալ երկրում»,- հավելեց նա:

Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար