29.03.2024
Բելառուսը վավերացրեց ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաստանում կանանց 57,4%-ը և տղամարդկանց 64,6%-ն ամուսնացած է

Տղամարդկանց թիվը, որոնք երբեք ամուսնացած չեն եղել, պակաս է (9%), քան կանանց թիվը (13,8%): «Գրուզիա Օնլայնի» հաղորդմամբ՝ այս մասին ասվում է բնակչության համընդհանուր մարդահամարի վերլուծության մեջ: Այդ տվյալների համաձայն՝ Վրաստանում կանանց 57,4%-ը և տղամարդկանց 64,6%-ն ամուսնացած է:

Տղամարդիկ ամուսնանում են միջինում 25 տարեկանում, կանայք՝ 22: Ընդհանուր կրթությամբ կանայք ամուսնանում են 21 տարեկանում, կրթության աստիճանի բարձրացման հետ ամուսնության տարիքն էլ է ավելանում:

Բակալավրի աստիճան ունեցող կանայք ամուսնանում են միջինում 24 տարեկանում, իսկ դոկտորի աստիճան ունեցող կանայք՝ միջինում 26 տարեկանւոմ:

Վաղ ամուսնությունները նախկինի պես խնդիր են հիմնականում գյուղական տեղանքում: Վաղ ամուսնությունների թիվը Թբիլիսիում ամենացածրն է:

30-59 տարեկանում բաժանված են ավելի շատ կանայք, քան տղամարդ, սակայն նորից ամուսնանում են ավելի շատ տղամարդիկ:

Բնակչության 58%-ը կարծում է, որ ավելի լավ է՝ մենակ լինել, քան վատ ամուսնություն ունենալ:

Բնակչության 92%-ն ասել է, որ կնոջ հիմնական գործառույթն ընտանիքի մասին հոգալն է: Տղամարդկանց 62%-ն ասել է, որ ընտանիքում որոշումներ տղամարդը պետք է ընդունի:

ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունը Բաքվի հետ գլոբալ էներգոանվտանգության գործում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար