24.04.2024
Ադրբեջանը շարունակում է թափ տալ. Նոր երկրաշարժ, որը զգացվել է Արցախում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև «պոլնի պանիմանիյա» կա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ»-ը գրում է․ Աղվերանում Սերժ Սարգսյանի` գործարարների հետ հանդիպումից մեզ մանրամասներ պատմեցին։ «Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի, նա համաձայնել է եւ, որքան տեղյակ եմ, արդեն իսկ սկսել է»,- ասել է Սերժ Սարգսյանը գործարարներին` նկատի ունենալով Ծառուկյանին, որը Ծաղկաձորում սկսել է զրոյից գերժամանակակից ճոպանուղի կառուցել: «Ավելին՝ Գագիկը կվերանորոգի նաեւ Ծաղկաձորի ճանապարհները»,- հավելել է նախագահը: Գործարարները սրանից նախ հասկացել են․ կուժ, քեզ ասեմ՝ կուլա, դու լսիր, այսինքն՝ դուք եւս լուրջ ծրագրեր արեք։ Ապա՝ որ «պոլնի պանիմանիյա» կա նախագահի ու Ծառուկյանի «միջեւ», եւ որ ճիշտ են լուրերը, թե հնարավոր է 18-ին «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա: Գործարարների մի մասն էլ «հասկացել» է, որ Ծաղկաձորի հին ճոպանուղին պատմության գիրկն ուղարկելով՝ պատմության գիրկն է ուղարկվում նաեւ Ծաղկաձորը Քոչարյանի անձի հետ կապելու միֆը»:


«Ժամանակ»-ը գրում է. «Հաջորդ շաբաթ Բրյուսե­լում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտն­վել է փակուղում՝ ԼՂ խնդրի պատճառով: Մինչ այս պահը պաշտոնա­կան Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբե­րող ձևակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղ­թի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է: «Նախօրեին ԵՄ անդամ բո­լոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերա­բերում է տարածաշրջանային հակամարտություններին: ԵՄ անդամ երկրները բաց են թո­ղել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ու­զում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչա­կագիրը պատրաստ է, և մի­այն Հայաստանն ու Ադրբե­ջանն են դեռ պայքարում Ղա­րաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ: Բրյուսելում այժմ բավական մտահոգ­ված են: Հարցը կարող է դրա­մայի վերածվել, Սարգսյանն ու Ալիևը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ԼՂ խնդրի շուրջ ձևակերպումների կամ դրանց բացա­կայության պատճառով»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի կառավարու­թյունը փորձում է ապացուցել, թե իրեն հաջողվել է երկրում տնտեսական աճ և առաջըն­թաց ապահովել: Մինչդեռ ըստ «Ծառուկյան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի՝ թվերը այլ բան են ապացուցում: Նա ներկայացրեց երեք տվյալների համեմատու­թյուն, որոնք բնութագրում են մեր տնտեսության իրական վի­ճակը. 2007թ. գործազրկությու­նը 6,5 տոկոս էր, 2017-ին՝ 20 տոկոս, 2007թ. աղքատությունը 12 տոկոս էր, 2017-ին՝ 30 տոկոս, 2007թ. արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 14 տոկոս էր, 2017-ին՝ 60 տոկոս: Բոլոր ցուցանիշներով առաջընթացն ակնհայտ է, ուղղակի այդ առա­ջընթացն ամենևին չի խոսում տնտեսության աճի և առաջըն­թացի մասին»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինվորական հոս­պիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնա­գիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, և հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել: Նաև նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինե­կոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել և վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականաց­նել: Դատախազությունից, սակայն, մեզ հետ զրույցում կին դատախազի՝ գինեկոլոգի հետ խնդիրներ ունենա­լու մասին լուրերը հերքեցին՝անվանելով բամբասանք»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ` առաջարկելով ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը: Եւ նախագծին կից հիմնավորումների մեջ նշել է. «Վարչական ռեսուրսի չարաշահումը քրեականացնող նորմերի սահմանման առաջարկությունները տեղ են գտել վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին եւ հանրաքվեին հաջորդած միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում»: Այլ կերպ ասած՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարած կառույցն ընդունել է, որ առնվազն վերջին 10 տարում վարչական ռեսուրսի չարաշահում է եղել. փաստ, որի մասին մշտապես ահազանգել է ընդդիմությունը: Ի դեպ, նշենք նաեւ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում անդրադարձել էր ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառմանը, այլ նաեւ համատարած ընտրակաշառք բաժանելու դեպքերին: Մինչդեռ նախագծում այդ մասին դրույթներ չկան»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլեւ դեղորայքը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարեսկզբի համեմատ՝ հանրապետության առողջապահական համակարգում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին` սեպտեմբերի համեմատ, գնաճը եղել է 0.1 տոկոս: Օրինակ՝ դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավորումները թանկացել են 0.2 տոկոսով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով: Մասնագետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմանավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմնականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում անհասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում»: 

Օրենսդրորեն կկարգավորվի տրանսգենային գյուղատնտեսություն վարելը Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel