29.03.2024
Մամեդյարովը համաձայնել է հանդիպել Նալբանդյանի հետ Վիեննայում. Երեւանը դեռ չի արձագանքում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջեւ. Անկի Բրուկերս-Քնոլ

Հայաստանը յուրահատուկ դիրք ունի, որպեսզի որպես կամուրջ հանդես գա մի կողմից Եվրամիության միջեւ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի եւեվրասիական այլ երկրների միջեւ: Այս մասին ելույթ ունենալով ՀՀ ԱԺ նիստի ժամանակ նոյեմբերի Նիդերլանդների 16-ին հայտարարել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:


Նա հույս է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի հետագայում իրականացնել այս դերը՝ ի շահ հայերի եւ ի շահ բոլորիս, որքան էլ այն դժվար լինի: «Հայաստանը յուրահատուկ դիրք ունի պատմական, աշխարհագրական եւ քաղաքական առումներով, որպեսզի որպես կամուրջ հանդես գա մի կողմից Եվրամիության միջեւ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի եւեվրասիական այլ երկրների միջեւ», - ասել է նա:


Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ հայտարարել է, որ Հայաստանին հաճախ վերաբերվում են որպես «քաղաքակրթության օրրանի»: «Ես իսկապես գիտակցում եմ, որ կանգնած եմ պատմական հողի վրա», - ասել է նա՝ հավելելով, որ այժմ «մենք ապրում ենք բարդ աշխարհում», որտեղ ահաբեկչությունը, ապատեղեկատվությամբ հիբրիդային հակամարտությունները, կիբեր պատերազմները եւ կլիմայական փոփոխությունները գերիշխում են մամուլի էջերում:


«Ուժերի հարաբերակցությունը փոխվում է, ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ, ինչպես նաեւ՝ նոր հնարավորություններ մեր երկրների համար», - նշում է նա՝ հավելելով, որ երբեմն այնպիսի զգացողություն է, կարծես աշխարհի գերտերություններն են որոշում գետի ուղղությունը: «Թվում է, թե մենք ենթարկվում ենք մեզ շրջապատող գերտերությունների կամքին», - նշել է Անկի Բրուկերս-Քնոլը:


«Չնայած սա որոշ չափով կարող է ճշմարիտ լինել, մենք չպետք է մոռանանք, որ միջին չափի երկրներն իսկապես կարող են նշանակալի դեր խաղալ: Մենք չպետք է մոռանանք, որ միջին չափի երկրները, ինչպիսիք են Հայաստանը եւ Նիդերլանդները, գտնվում են բացառիկ դիրքերում. կամուրջ լինելու յուրահատուկ դիրքերում: Նրանք կամուրջ են շահերի միջեւ, կամուրջ են գերտերությունների միջեւ, իսկ Հայաստանը կամուրջ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ», - եզրափակել է բանախոսը:

Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը «ցրել է» Էրդողանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար