29.03.2024
Ղուրբանով.Ադրբեջանն Իրանին կես միլիարդ վարկ է տրամադրել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բանքուն ԼՂ հակամարության կարգավորման հարցում «կոնկրետ արդյուքն» է պահանջում. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պահանջում է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների կոնկրետ արդյունք: Մամեդյարովն այդ մասին հայտարարել է Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:


Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդյարովը տեղեկացրել է, որ այսօր երեկոյան մեկնում է Մոսկվա, իսկ նոյեմբերի 16-ին հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Նա նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Բաքու նոյեմբերի 19-20-ին:


«Հանդիպման օրակարգը հայտնի է: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չընթանան բանակցությունների համար: Անգամ պահանջում ենք, որ լինեն կոնկրետ արդյունքներ: Նախագահների հանդիպմանը նույնպես նշվել է, որ բանակցությունները պետք է կրեն ինտենսիվ բնույթ: Ես գնում եմ Մոսկվա այդ դիրքորոշմամբ: Ժամանակն է լուծել այս հակամարտությունը»,- ասել է Մամեդյարովը:


Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Հայաստան և Ադրբեջան:


«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին ծրագրված են իմ այցերը Երևան և Բաքու: Նախ և առաջ, այդ այցելությունները նախատեսված են իրականացնել ՌԴ-ի և համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ընդառաջ», - ասել է ՌԴ նախարարը:


Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Մոսկվայում հանդիպել եւ ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները քննարկել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ղրղզստանը ԵԱՏՄ-ից կտրված է Ղազախստանի գործողությունների պատճառով. Աթամբաեւ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար