28.03.2024
Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկիր է. Freedom House
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԺ-ն ընդունեց տարկետումը սահմանափակող աղմկահարույց օրենքը. դրսում ոստիկաններն անցան գործի

Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց մի շարք օրենքներ այդ թվում նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Երրորդ ընթարցմամբ քվերակության ժամանակ նախագծին կողմ քվերակեց 86, դեմ 6 պատգամավոր: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը:


Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով տեղեկացրեց, որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին:  Նա նաև հիշեցրեց, որ չորս ուսանող հացադուլի մեջ են և «Ելքը» իր ներկայացրած փաստարկներից ելնելով՝ դեմ կքվեարկի: Նա կոչ արեց խմբակցություններին դեմ քվեարկվել՝ դրանով հնարավորություն տալով կարճ ժամանակում նախագիծը լրամշակել և նորը ներկայացնել:


Օրենքի նախագծով խսիտ սահմանափակվում է բանակից ուսումնական տարկետման իրավունքը, ինչի դեմ բողոոքում են մի խումբ ուսանողներ: Տարկետման մի այն երկու հնարավորություն է թողնվում: Առաջին դեպքում, տարկետում կարող են ստանալ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու պարագայում: Ուսման ընթացքում ՊՆ-ն վճարում է քաղաքացու ուսման վարձը, սակայն նա էլ պարտավորվում է բանակում ծառայել երեք տարի որպես սպա եւ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Այսինքն՝ առաջնագծում:


Երկրորդ դեպքում, խոսքը բացառիկ ընդունակություններով օժտված ու տաղանդավոր երիտասարդների զինծառայությունը որոշակի ժամկետով կարող է երկարաձգվել: «Բացառիկ ընդունակություն» հասրակցության տակ ի նկատի ունեն 18 տարին չլրացած այն երիտասարդներին, որոնք հասցրել են միջազգային գիտական հանդեսներում հոդվածներ տպագրել:  


Մնացած դեպքերում 18 տարին լրացած բոլոր տղաները պետք է զորակոչվեն:


Ուսանողներն ու նաեւ որոշ դասախոսներ առաջարկվող փոփոխություններին դեմ են եւ արդեն յոթ օր շարունակ դասադուլ էր հայտարարված: Միքանի ուսանող նաեւ հացադուլ են հայտարարել: Հենց օրինագծի ընդունման պահին մի քանի տասնյակ ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք վստահեցնում են, որ այս օրինագիծը հարված է հասցնելու գիտության զարգացմանը եւ չի կարելի է բացառիկ ընդունակություններով օժտված ուսանողներին պոկել կրթությունից ու գիտությունից:


ԱԺ-ն այսօր ընդունեց նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 85, 6 դեմ քվեարկությամբ: Կրկին դեմ էր միայն «Ելքը»:


11:34 Մինչ ներսում քվեարկություն էր, երիտասարդները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակից ուսանողները, որ այս պահին ակցիա են իրականացնում Դեմիրճյան փողոցում, հայտարարում են, որ օրենքի ընդունումով իրենց պայքարը չի ընդհատվելու, այլ ավելի է թեժանալու: Այս պահին նրանք Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում՝ ԱԺ շենքի դիմաց, վանկարկում են «Հանուն գիտության» և «Տարկետում լինելու ա», սակայն ոստիկանները փորձում են խոչընդոտել բողոքի ակցիային: Ինչ-որ պահի ոստիկանները սկսեցին բրդել երիտասարդներին դեպի մայթ՝ ազատելով ճանապարհը, ինչը դիմադրության արժանացավ վերջիններիս կողմից: Վանկարկումներին ավելացավ նաև «Ոստիկան հեռացիր» վանկարկումը: Իրավիճակը թեժ է:

Հայաստանում ստեղծվում են պայմաններ արևային էներգիան ջեռուցման նպատակով օգտագործելու համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար