ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանին ռազմական հնարավորությունների արդիականացման ուժեղացման գործում

251

ԱՄՆ-ն աջակցում է ռազմական հնարավորությունների արդիականացումն ուժեղացնելու և իրականացնելու Վրաստանի ցանկությանը: «Գրուզիա Օնլայնի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը:

Մետիսը նշել է, որ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունը, որ ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին, հիմնված է երկու երկրների ընդհանուր արժեքների՝ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, տարածքային ամբողջականության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի վրա:

«… Ապագային նայելով՝ ԱՄՆ-ը հաստատորեն աջակցում է ռազմական հնարավորությունների արդիականացումն ուժեղացնելու և իրականացնելու Վրաստանի ցանկությանը՝ պաշտպանությանը հատկացնելով ՀՆԱ-ի 2.2%-ը: Դա ցույց է տալիս ձեր պարտավորությունները պաշտպանության ոլորտի նկատմամբ: Ձեր ռազմական բարեփոխումները լավ որոշված են, ինչը զգալիորեն կնպաստի Վրաստանի ռազմական հնարավորությունների արդյունավետ աճին, և մենք աջակցում ենք այդ գործընթացին»,- հայտարարել է Ջեյմս Մետիսը:

Տպել

Թեմայի այլ նորություններ