Իրանի ԱԳՆ խոսնակը «խորհուրդ է տալիս հայերին լինել ավելի ուշադիր»

Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել կատարած այցին:


«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա և Հայաստանը մեր հարևան այն երկրներից է, որի հետ ամենից քիչ խնդիր ունենք: Մենք չենք միջամտում պետությունների ներքին գործերին, բայց իմանալով, թե ինչ է սիոնիստական ռեժիմը, ուզում ենք զգուշացնել, որ այդ ռեժիմը փորձում է խախտել կայունությունը տարածաշրջանում: Խորհուրդ ենք տալիս հայերին ավելի ուշադիր լինել կովկասյան տարածաշրջանում իրենց իսկ գործողությունների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, բոլոր պետությունները պետք է ուշադրություն դարձնեն այդ խնդրին»,- ասել է նա:


Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ այս պահին Իրանի ԱԳ նախարարի Ադրբեջան կատարվելիք այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:


Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Իսրայելի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել անդրադարձել էր Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին և Մերձավոր Արևելքում և տարածաշրջանում Իրանի դերին։


Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ հարևան Իրանի հետ, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, մինչդեռ մյուս երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «մեր երկիրն ունի փակ սահմաններ»:


«Իրանը, Վրաստանը այն երկու հարևաններն են, որոնց հետ մենք ունենք ոչ միայն բնականոն հարաբերություններ, այլ նաև լավ համագործակցություն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ։ Եվ ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես որ խոչընդոտ չեն Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հարևան որևէ երկրի հետ»,- շեշտել է նա։

Տպել

Թեմայի այլ նորություններ