29.03.2024
Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ և Կանադա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Անում եմ այն ամենն, ինչ արգելված է. Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը ռուսական Առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր նախասիրությունների, կնոջ հետ 50 համատեղ տարիների կյանքի, հայերի օգնության համար բացված ֆոնդի ու սպասվող համերգների մասին: Այս մասին գրում է armtimes.com-ը:


«Մեր տանը ծնողներս խոսում էին ռուսերեն, երբ չէին ցանկանում, որ մենք հասկանանք իրենց ասածը, իսկ իմ պապը մեծ խոհարար է եղել, պատրաստել է միայն ռուսական ուտեստներ, այդ իմ պապն է սովորեցրել ֆրանսիացիներին, թե ինչ բան է ռուսական խոհանոցը, ժամանակին մենք Փարիզում «Կովկաս» ռեստորան ունեինք: Երբ ես ռուսական ռեստորան եմ գնում, ես ամենավատ քննադատն եմ, եթե բորշչը ինձ դուր չեկավ, ուրեմն խոհարարին փոխել է պետք:


Ես ինքս շատ քիչ եմ ուտում, շատ քիչ եմ խմում, ընդհանրապես չեմ ծխում, բայց օգտագործում եմ շաքար, աղ ու յուղոտ սնունդ, այսինքն` անում եմ այն ամենն, ինչ արգելված է, միշտ…


Իրարից տարբեր մարդիկ իրար հետ հրաշալի զույգ են կազմում, ես այդպես ապրում եմ արդեն կես դար: Ես էներգիա եմ, իմ կինը` հանդարտ ու հանգիստ, նա հիմարություններ չի անում ու երբ ես բարկացած եմ, նա կարող է ինձ հանգստացնել, այսպես մենք միասին ապրում ենք 50 տարի: Ես նրան ոչինչ չեմ նվիրում, ժամանակին նվերներ անում էի, բայց կինս միշտ ասում էր սա այնպես չէ, ես ուրիշ բան էի ուզում, իսկ հիմա ասում եմ` գնա ու ինքդ ընտրիր, մենք ազատ զույգ ենք եւ ունենք ազատ փոխհարաբերություններ:


Իմ հագուստն ինքս եմ գնում: Ես այնպես, ինչպես այսօր, հագնվել եմ 20 տարի առաջ էլ, ես շատ երկար եմ հագուստը կրում` 10-ից ավելի տարիներ, չեմ նետում իմ հագուստը:


Այժմ ես իմ ֆոնդն ունեմ, այս տարի ես ու որդիս այն հիմնեցինք, Հայաստանն ունի դրա կարիքը: Կարող եք գրանցվել իմ կայքում, ու պատահականության սկզբունքով երկուսը կշահեն իմ համերգի տոմսերից, իսկ համերգից հետո ես անձամբ կշփվեմ նրանց հետ կուլիսներում: Դա կլինի ապրիլին` Սանկտ-Պետերբուրգի, այնուհետ Մոսկվայի իմ համերգների ժամանակ:


Ռուսերենն իմ ականջներում է, ես այն հրաշալի հասկանում եմ, բայց այն չկա իմ լեզվին, ես ռուսերեն չեմ խոսում»:

Հարկ է դադարեցնել անդամակցությունը Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերին. ԱՀՀ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար