20.04.2024
ՍԴ-ն բավարարեց ԼՀ դիմումը, բայց Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարական չի տա
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Հարությունյանը հեռանում է գեղեցիկ. Վանաձորով ՍԴ որոշումը պատահական չէ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ»-ը գրում է. «Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրա­կանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որո­շումն ինչ-որ առումով նման էր սառը ցնցուղի: Ինչ-ինչ, բայց նման որոշում ՍԴ նախագահից ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր սպասում: Ըստ որում՝ ՍԴ վճիռներին քիչ թե շատ ծանոթ մարդկանցից մեկը զարմանքով նշեց, որ սա այն դեպքերից է, երբ ՍԴ որո­շումը շատ հստակ էր ու քողարկված չէր միայն Սահմանադրական դատա­րանի անդամների ու «նեղ մասնագետների» մի փոքր խմբին հասանելի եզրույթների, մեկնաբանությունների տակ, որոնք կարդալիս հասարակ մահկանացուն ոչինչ չի հասկանում ու միայն, ինչպես հայտնի հրեական անեկդոտում, մտածում է՝ «որտեղ են ուզում քցած լինել»:

Ակնհայտ է, որ ՀՀԿ քաղաքական կոնյունկտուրայի լավա­գույն ավանդույթներին քաջածանոթ Մամիկոն Ասլանյանը ևս հաս­կանում է, որ Հայաստանի նման երկրի Սահմանադրական դատա­րանը պատահաբար նման որո­շումներ չի կայացնում: Հասկանում է նաև այն, որ սրանով իշխանու­թյունը մի քանի խնդիր է լուծում՝ մի կողմից կտրում է Վանաձորի ճգնաժամի հետևանքով առաջա­ցած գորդյան հանգույցը (քաջատեղյակները գիտեն, թե այս հարցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից որքան արյուն է տարել, բայցև չի լուծվել՝ չնայած ամենաբարձր օղակներում տրված խոստումներին, որ խնդիրը կկարգավորվի): Մյուս կողմից՝ ՍԴ հեռացող նախագահին (որի 70-ամյակը 2018 թ. մարտին լրանում է) հնարավորություն է տալիս ՍԴ-ում պաշտոնավարման 25 տարին ամփոփել գեղեցիկ հեռացումով»:


Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը համարվում է ՀՀ նախագահի ամենահավանական թեկնածուն:


«Հրապարակ»-ը գրում է․ Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վերջապես կայացել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պետրոս Մակեյանի հանդիպումը։ Մակեյանը, ինչպես հայտնի է, համակարգում է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային ճակատի կազմակերպչական աշխատանքները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Սեֆիլյանի՝ ճակատ ձեւավորելու կոչի հասցեատերերից է։ «Ժառանգության» ղեկավարը տեւական բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել ու համաձայնել հանդիպել։ «Պետք է ասեմ, որ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր՝ ճակատի, եւ պարոն Հովհաննիսյանի մոտեցումներում տարբերություն չկա»,- հանդիպումից հետո մեզ տեղեկացրեց Պետրոս Մակեյանը։


Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ իր մասնակցությունը ճակատի աշխատանքներին «ցանկալի է», սակայն ինքը կընտրի պահը, թե երբ հանդիպի ճակատի մասնակիցների հետ։ «Ինքն սկզբունքորեն ընդունում է, որ վիճակը ծանր է, որ պետք է ինչ-որ բան անել, թե երբ կասի իր խոսքը, դա կորոշի ինքը»,- ասաց Մակեյանը»։


«ժողովուրդ»-ը գրում է. «27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ մեծացման շուրջ բարձրացված աղմուկից եւ քննադատությունից հետո պաշտպանության նախարարությունը նահանջել է եւ որոշել իջեցնել շեմը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՊՆ-ն ԱԺ ներկայացված օրինագծով առաջարկում էր յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի դիմաց տուգանքը սահմանել 500 հազար դրամ, ինչը քննադատվել էր անգամ ՀՀԿ-ականների կողմից: Եվ ահա, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ առկա դժգոհությունը եւս մեկով չավելացնելու ու առկա դժգոհությունը մեղմելու համար պաշտպանության նախարարությունը, քննարկելով հարցը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ նախաձեռնած պատգամավորների հետ, որոշել է յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի դիմաց սահմանել 200 հազար դրամ տուգանք՝ նախկին 30 հազար դրամի փոխարեն: Նկատենք, որ սա եւս մեծ թիվ է, ու, հավանաբար, շատ քչերը կփորձեն օգտվել հնարավորությունից»:


«Հրապարակ»-ը գրում է․ Երեկվանից ՊԵԿ-ը կրկին «մուտք» է գործել «Առինջ մոլ»: Հիշեցնենք, որ նախորդ անգամ «մոլի» աշխատողների եւ հարկային տեսուչների միջեւ առճակատում էր տեղի ունեցել: Այժմ Բրյուսելից վերադարձած Գագիկ Ծառուկյանը «հարցը լուծելու» առաջադրանք է տվել փեսային` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մանկության ընկերն է. Հարությունյանը եւս ծնվել է Կոտայք գյուղում: Ծառուկյանական կողմը կարծում է, որ «Առինջ մոլում» լուրջ սոցիալական խնդիր է լուծվում՝ ոչ միայն աշխատատեղերի, այլեւ տաղավարները 3 տարի անվճար շահագործելու առումով, ուստի «պետք չէ հարամել սոցիալական ծրագիրը` հաշվապահության մեջ քաշելով օրվա հաց վաստակողներին»: Իր հերթին ՊԵԿ-ը մատնանշում է նույն այդ «մոլի» առեւտրականների թանկարժեք մեքենաները, ոչ վատ կենցաղը։ Ի դեպ, Ծառուկյանի օբյեկտներում ՊԵԿ-ը ոչ թե տոտալ ստուգումներ է իրականացնում, այլ «նայում են միայն կանյաչնին»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուգահեռ` աճում է նաև արտահանումը: Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արևելք: Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է: Այս տարի աճել են ՀՀ-ից Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ սիգարետի արտահանման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Ճապոնիա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 219 հազար 300 դոլարի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան ոչ անցած ու ոչ էլ այս տարի ոչ մի հատիկ սիգարետ չի արտահանվել, միայն ռուսական շուկան է այսօր ընդունում հայկական արտադրատեսակը, այն էլ ցուցանիշները գնալով նվազում են: Եթե անցած տարի Հայաստանից դեպի ՌԴ արտահանվել էր 2 մլն 10 հազար 700 դոլարի սիգարետ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 75 հազար 600 դոլար»:

Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel