29.03.2024
ԱՄՆ Կոնգրեսը 4,6 միլիարդ դոլար է հատկացրել Ռուսաստանին «դիմակայելու» համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թիլերսոնը հայտնել է Թրամփի ու Պուտինի հանդիպման պայմանները

Վիետնամում ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ կկայանա, եթե առաջնորդները «քննարկելու էական բան ունենան»: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «Բլումբերգ» գործակալությունը:

Պետքարտուղարի խոսքով, կողմերը «երբեք պայմանավորվածություն չեն ունեցել» գագաթնաժողովի ընթացքում երկկողմ պաշտոնական հանդիպման անցկացման շուրջ: Ընդ որում, նա հայտարարել է, որ միջոցառման ընթացքում բանակցությունները չեն բացառվում, քանի որ դա սովորական գործընթաց է: Վերջնական որոշում դեռ ընդունված չէ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Պուտիը կհանդիպի Թրամփին Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում, որը կկայանա նոյեմբերի 10-11-ը։

ԱՄՆ նախագահն իր հերթին ավելի վաղ նշել էր, Մոսկվան կարող է օգնել ուժեղացնել Փհենյանի վրա ճնշումը։ Բացի այդ, նրանք մտադիր են քննարկել Ուկրաինայում խնդրի խաղաղ կարգավորումը։

Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրությունը» ֆիլմը զոհերին հիշելու կոչ է. NYT
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար