29.03.2024
Ռոսսելխոզնադզորն արգելել է Ադրբեջանից 52.2 տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի մուտքը ՌԴ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

BBC. Ադրբեջանում չքավոր խավերը զրկվել են փաստաբանական պաշտպանությունից

2018-ի հունվարի 1-ից Ադրբեջանում, որի բնակչությունը մոտ 10 մլն է, քաղաքացիներին դատարաններում կկարողանան ներկայացնել Փաստաբանների միակ կոլեգիայի անդամները, որոնք ընդամենը 905-ն են:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Քաղաքացիական դատավարական օրենսգրքում, վարչական օրենսգրքում և Փաստաբանների ու փաստաբանական գործունեության մասին օրենքում Միլի մեջլիսի ընդունած փոփոխությունները: Ադրբեջանում վաղուց արդեն քրեական գործերում պաշտպանությունը կարող են իրականացնել միայն Կոլեգիայի անդամ փաստաբանները, այժմ դրան միացան նաև քաղաքացիական գործերը:

Այսպիսով, երկրում գրեթե ամբողջությամբ վերացվել է ներկայացուցչության ինստիտուտը, գրում է BBC-ին:

Ըստ Ադրբեջանի վիճակագրական ծառայության, երկրի բնակչությունը 9,8 մլն է, իսկ փաստաբանների կոլեգիայում 905 անդամ կա՝ Ղազախի շրջանում 96.000 բնակչությանը բաժին է ընկնում Փաստաբանների կոլեգիայի ընդամենը 2 անդամ:
Ընդ որում, ըստ իրավապաշտպան Սամեդ Ռահիմլիի, Կոլեգիայի անդամներից շատերը չեն զբաղվում փաստաբանական գործունեությամբ:

Այսպիսով փաստաբանական պաշտպանությունից են զրկվում ամենաչքավոր խավերը, քանի որ փաստաբանների պակասը մեծ պահանջարկ կձևավորի: «Ուստի կաճեն նրանց ծառայությունների դիմաց վճարումները, և դրանք բոլորին հասանելի չեն լինի: Այսպիսով այս որոշումը կազդի ամենաաղքատ և անպաշտպան խավերի վրա»,-ասել է Ռահիմլին:
Ծանրաբեռնվածությունը կազդի նաև փաստաբանների աշխատանքի որակի վրա:

Բացի այդ, ինչպես գրում է պարբերականը Փաստաբանների կոլեգիան մենաշնորհ է ստանում:

Փոփոխությունների պաշտոնական հիմնավորումը ծառայությունների որակի բարելավումն է, ոլորտից ոչ պրոֆեսիոնալներին դուրս մղելը, սակայն, ըստ իրավապաշտպանների, կան նաև այլ պատճառներ՝ փոփոխությունները կդժվարացնեն ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերը:

Հայաստանը ցանկանում է Իրանի հետ երկաթուղին կառուցել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար