18.04.2024
Ադրբեջանը որպես դիտորդ մասնակցում է Թուրքիայում անցկացվող զորավարժություններին
prev Նախորդ նորություն

Դասադուլ. բացակայում է 400 ուսանող, կա դասապրոցեսի տապալման վտանգ. գործին խառնվել է ԱԱԾ-ն

«Հանուն գիտության նախաձեռնության զարգացման» անդամների կազմակերպած ընդդեմ նոր օրենսդրական փոփոխություններով սահմանվող բուհական տարկետման իրավունքի սահմանափակման բողոքի ակցիան, որը վերածվել է նաեւ դասադուլի, էականորեն ազդել է ԵՊՀ-ում դասապրոցեսի վրա: Բողոքի ակցիան այսօր ավելի մարդաշատ է, քան նախորդ օրերին, ուսանողնեի թիվը ավելացել է, մասնակցում են մի քանի հարյուր ուսանողներ:


Այսօր նախաձեռնության ադամները ԵՊՀ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պահանջեցին իրենց թույլատրել շրջել համալսարանի մասնաշենքերի ներսում և տեսնել՝ արդյո՞ք լսարանները դատարկ են, թե՞ ոչ: Նախաձեռնության երեք անդամ մի քանի լրատվամիջոցի ուղեկցությամբ մտան մասնաշենքեր, որտեղ լսարանների մի մասը դատարկ էին, մի մասը փակ, որոշ լսարաններում էլ սակավաթիվ ուսանողներ կային: Բողոքի ակցիայի մասնակիցները շրջում են, երթ են անցկացնում ԵՊՀ մասնաշենքերի մոտ «Տարկետումլինելուա» պաստառներով եւ կոչ անում անում ուսանողներին ու դասախոսներին միանալ իրենց:


Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի համապատասխան հոդվածում ասվում է՝ տարկետում տրվում է, եթե քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։ Այսինքն՝ ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:


Հայտարարվեց, որ շուրջ 400 ուսանող չի մասնակցում դասին: Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ 100 տոկոսանոց դասապրոցես չէր ընթանում: Նա ընդունեց, որ պատճառը դասադուլն է, որը եւ ազդել է դասապրոցեսի վրա: «Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», - ասաց դեկանը:


Հարցին, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերում տարկետման վերացմանը, դեկանը նշեց. «Պիտի ասեմ, որ տարկետման վերացմանը կողմ չեմ, բայց ընդհանուր առամամբ սա պետք է քննարկման առարկա դառնա, պետք է քննարկել, դասադուլները սխալ են», - նշեց նա՝ հասկացնել տալով, որ օրենքի նախագիծը մինչեւ ներկայացնելն ԱԺ չի քննարկվել պրոֆեսորադասախոսական կազմի հետ:


Միեւնույն ժամանակ Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի դիմաց արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ: Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչև վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները: Ուսանողների որոշման վրա չի ազդել նաեւ Նոյեմբերի 8-ին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպումը: Նրանք նաեւ նշում են, որ չեն գնացել Պնախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման, քանի որ Սարգսայնը «հանդիպում է դիրքորոշում չունեցող ուսխորհրդի հետ»:


Նոյեմբերի 8-ին այցով Տավուշի մարզում գտնվող Վիգեն Սարգսյանը դասադուլ հայտարարած ուսանողների մտագոհությունները դիտարկել էր նորմալ «ժողովրդավարական գործընթացների» ծիրում: «Անդրադառնալով մի խումբ ուսանողների հայտարարած դասադուլի հնարավոր պատճառներին և հետևանքներին՝ Վիգեն Սարգսյանը ասել է, որ ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաև բախում, սակայն միևնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:


Չնայած այս հայտարարություններին՝ բողոքի ակցիայի մասնակիցները արձանագրում են, որ դասադուլի շրջանակներն ընդլայնվում են: «Պետք է արձանագրենք, որ գրեթե 400 ուսանող բացակայում է դասապրոցեսից: Նրանք գուցե այսօր չեն մասնակցում բողոքի ակցիայի նաեւ եղանակային պատճառներով, սակայն այս պատկերն արդեն խոսուն է», - հայտարեց ցույցի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, նաեւ հայտնի է ժամանակին որպես Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ:


Այսօր ակցիայի ժամանակ տեղի ունեցավ նաեւ վիճաբանություն ԵՊՀ պրոռեկտոր Ալիկ Ղարիբյանի ու բողոքավոր ուսանողների միջեւ: Ղարբյանը սաստող ու բարձր տոնով հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչներն իրենց ադեկվատ չեն պահում եւ իրավունք չունեն մտնել ու ստուգել լասարանները, ինչին կոշտ արձագանքեց Դավիթ Պետրոսյանը: Այնուհետեւ նրանք մտան լսարան, որտեղ եւ շարունակեցին խոսակցությունը:


Որոշ ժամանակ անց բողոքի ակցիայի ժամանակ հարթակից Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով ընթերցեց այս պահին զինծառայության մեջ գտնվող տղաներից մի քանիսի՝ դասադուլ հայտարարած ուսանողներին ուղղված նամակը՝ նշելով, որ զինծառայողներն աջակցում են բողոքի ակցիային: «Տղաները լինելով զինվոր աջակցում են մեր ակցիայյի ու պահանջներին, կարծում եմ սրանից հետո այս թեմայով խոսլեն ավելորդ է», - հայտարարեց բողոքի ակցյիա մասնակիցների մեկը:


Հատկանշական է, որ այս անգամ ի տարբերություն անցած երկու օրերի, ԵՊՀ-ի մասնաշենքերի դռները փակ չեն ուսանողների դեմ: Ամեն դեպքում անհրաժեշտության պարագայում բացում են եւ անգամ թույլատրում ակցիայի ներկայացուցիչներին շրջել լսարաններով: Ըստ մամուլի տեղեկությունների սա մտածված գործելավոճ է եւ գործընթացը համակարգում է ԱԱԾ-ն:


«Հրապարակ» թերթի տեղեկություններով ԱԱԾ-ն ուշիուշով հետեւում է ուսանողների բողոքի ցույցերին` կապված տարկետման օրենքի հետ, եւ ներքին կարգով զգուշացրել է դեկաններին, ուսխորհուրդների նախագահներին` պատրաստ լինել ներքաղաքական զարգացումների:


«Ըստ լավատեղյակ աղբյուրների` այս օրերին ոչ միայն ուսումնասիրվում է ցույցի կազմակերպիչների` «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի ԱԺ օգնական Վահան Կոստանյանի, Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանի, էլ առավել` Սեյրան Օհանյանի թիմի` ՕՐՕ դաշինքի երիտթեւի ղեկավար Մանուել Մանուկյանի վարքը, այլեւ ցույցերի էներգետիկան, զարգացման հնարավորությունները, որը, ըստ ԱԱԾ-ի, առայժմ բարձր չէ, բայց «աճման տենդենց ունի»», - նշում է թերթը։


Ըստ հրապարակման, ԱԱԾ-ից խորհուրդ են տվել ԵՊՀ պատասխանատուներին` այլեւս ու երբեք չփակել ֆակուլտետների դռները. «ԵՊՀ-ի ուսանողը սպեցիֆիկ է, դուռը փակեցիր, հակառակ էֆեկտ կտա»: Հիմա կողմերը խաղում են ժամանակի վրա։ Բանն այն է, որ երեքշաբթի մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, «Զինապարտության մասին» օրենքը դրվելու է երկրորդ ընթերցման, իշխանությունները հույս ունեն, որ մինչ այդ ցույցերն ինքնուրույն կմարեն։ Ցույցի մասնակիցներն ու նրանց համախոհները փորձում են ուսանողական բունտին որոշակի քաղաքական երանգ տալ եւ տեղափոխել Բաղրամյան պողոտա` ԱԺ շենքի մոտ»:

Ռոսսելխոզնադզորն արգելել է Ադրբեջանից 52.2 տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի մուտքը ՌԴ
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel