20.04.2024
ՀՀ բնակչությունը 4 մլնի հասցնելու նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ ամենամիլիտարիզացված երկիրն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ, ամենամիլիտարիզացված երկիրն է: Այսպիսին են Global Militarization Index 2016-ի վերլուծության արդյունքները: Միլիտարիզացիայի մակարդակը հաշվարկվում է նաեւ կրթությանն ու առողջապահությանը տրվող գումարների համադրությամբ: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կրթության եւ առողջապահության ծախսերն ավելի են կրճատվելու, ըստ այդմ` Հայաստանն ունի բոլոր նախադրյալները` Global Militarization Index-ի ցուցակներում հաջորդ տարի ավելի բարձր ու «պատվավոր» տեղ զբաղեցնելու համար:


Այս վերլուծությունն իրականում միայն մտահոգություններ է ծնում մեր երկրի հեռանկարի վերաբերյալ: Նախ` միլիտարիզացված երկրները, որպես կանոն, չեն ունենում քաղաքացիական ուժեղ հասարակություններ, ազատ տնտեսություն, որակյալ քաղաքական համակարգ: Նման իմիջով Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող ակնկալել օտարերկրյա ներդրումներ: Բիզնեսն աշխատում է հեռու մնալ միլիտարիզացված երկրներից ոչ միայն այն պատճառով, որ նրանք բացահայտ կամ քողարկված հակամարտությունների մեջ են լինում հարեւան երկրների հետ: Նման երկրները` որոշակի օրինաչափությամբ, կոռումպացված են լինում՝ կառավարման ցածր որակով եւ արդարադատության բացակայությամբ: Միլիտարիզացիայի բարձր մակարդակը բացասաբար է ազդում նաեւ Հայաստանի քաղաքական իմիջի վրա, որովհետեւ արտաքին գործընկերները կասկածի տակ են դնում երկրի խաղաղասիրական նախաձեռնությունների անկեղծությունը:


Սակայն Հայաստանի պարագայում միլիտարիզացիան ավելի շատ ոչ թե բովանդակային դրսեւորում է, այլ աղքատության հետեւանք: Խիստ օբյեկտիվ պատճառներով Հայաստանի իշխանությունը չի կարող խնայել պաշտպանության, սպառազինության ձեռքբերման վրա, դրա փոխարեն` «խուզելով» բյուջեի այն տողերը, որոնք կրթվելու, բուժսպասարկվելու հնարավորություններ են ստեղծում մեր հասարակության համար: Սա, իհարկե, խոսում է մեր տնտեսության ստագնացիայի, ճահճացման մասին, որովհետեւ եթե այն բնականոն զարգանար եւ հումանիտար ու սոցիալական ոլորտներում պետության ծախսերը չկրճատվեին, Հայաստանի միլիտարիզացիայի մակարդակն այսքան բարձր չէր լինի ու չէր հարուցի միջազգային կամ տեղական դիտորդների մտահոգությունները: Ինչ-որ իմաստով Global Militarization Index 2016-ը բացահայտում է Հայաստանի ոչ թե միլիտարիզացվածությունը, այլ` սարսափելի աղքատությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` հայրենի ԱԱԾ-ն ուշիուշով հետեւում է ուսանողների բողոքի ցույցերին` կապված տարկետման օրենքի հետ, եւ ներքին կարգով զգուշացրել է դեկաններին, ուսխորհուրդների նախագահներին` պատրաստ եղեք ներքաղաքական զարգացումների: Ըստ լավատեղյակ աղբյուրների` այս օրերին ոչ միայն ուսումնասիրվում է ցույցի կազմակերպիչների` «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի ԱԺ օգնական Վահան Կոստանյանի, Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանի, էլ առավել` Սեյրան Օհանյանի թիմի` ՕՐՕ դաշինքի երիտթեւի ղեկավար Մանուել Մանուկյանի վարքը, այլեւ ցույցերի էներգետիկան, զարգացման հնարավորությունները, որը, ըստ ԱԱԾ-ի, առայժմ բարձր չէ, բայց «աճման տենդենց ունի»։ Երեկ խորհուրդ են տվել ԵՊՀ պատասխանատուներին` այլեւս ու երբեք չփակել ֆակուլտետների դռները. «ԵՊՀ-ի ուսանողը սպեցիֆիկ է, դուռը փակեցիր, հակառակ էֆեկտ կտա»: Հիմա կողմերը խաղում են ժամանակի վրա։ Բանն այն է, որ երեքշաբթի մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, «Զինապարտության մասին» օրենքը դրվելու է երկրորդ ընթերցման, իշխանությունները հույս ունեն, որ մինչ այդ ցույցերն ինքնուրույն կմարեն։ Ցույցի մասնակիցներն ու նրանց համախոհները փորձում են ուսանողական բունտին որոշակի քաղաքական երանգ տալ եւ տեղափոխել Բաղրամյան պողոտա` ԱԺ շենքի մոտ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կարծես թե չի մտագոհում այն փաստը, որ ինչ-որ «անտեսանելի ձեռք» իր շուրջ սեղմում է օղակը: Բավական չէ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի էական սահմանափակումներ նախատեսող օրենսդրական աղմկահարույց առաջարկը, որի դեմ երկրորդ օրն է՝ դասադուլներ ու բողոքի ցույցեր են սկսել ուսանողները, ՀՀ ՊՆ-ն հիմա էլ առաջարկում է կտրուկ բարձրացնել զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող, 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափը:


Ինչպես հայտնի է՝ մինչեւ հիմա ՀՀ քաղաքացին ազատվում էր քրեական հետապնդումից ու հնարավորություն էր ստանում վերադառնալ հայրենիք՝ ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարելով 30 հազ դրամ: Եւ հիմա ՊՆ-ն առաջարկում է այդ թիվը հասցնել 500 հազ դրամի՝ ընդհանուրը մոտ 9 մլն դրամ: Ու այս առաջարկը երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների առարկա դարձավ: Որոշվեց նախագիծը քննարկել եւս մեկ անգամ՝ ուրբաթ օրը: Բանն այն է, որ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀ բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին, հայրենադարձության կոչ է անում, մյուս կողմից՝ ՀՀ ՊՆ-ի այս նախագծով, փաստորեն, արդեն ոչ թե սահմանափակվում, այլ պարզապես վերջ է դրվում տասնյակ հազարավոր երիտասարդների, ինչու չէ, այդպես նաեւ նրանց ընտանիքի մյուս անդամների՝ հայրենիք վերադառնալու հնարավորությանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արտուշ Մաքունցն առաջիկայում թոշակի է ուղարկվելու, որից հետո նրա լիազորությունները կդադարեցվեն: Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ Մաքունցը թոշակի պետք է անցներ ավելի վաղ, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա, երբ Գորիսի ՔԿՀ-ում ԱԱԾ-ն բացահայտել է պարբերաբար թմրանյութեր մատակարարելու դեպք, արդեն որոշում է կայացվել ՔԿՀ պետին պաշտոնանկ անելու մասին: Ընդ որում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թմրանյութ մատակարարողն էլ եղել է մի կին՝ Աննա անունով, որը հարուցված քրեական գործի շրջանակներում հիմա ձերբակալված է: Հիշեցնենք, որ այդ բացահայտումից հետո ՔԿՀ-ում հոկտեմբերի 30-ին անակնկալ խուզարկություններ էին սկսվել, կալանավորներն էլ որպես բողոքի նշան այրել էին ներքնակները եւ դուրս նետել պատուհաններից»:


«168 ժամ» թերթը գրում է. ««Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ամերիկյան կողմին հայտնի է, որ հետաքննական մեխանիզմների ներդրմանը խոչընդոտում է Ադրբեջանը, եւ Ադրբեջանը պետք է կատարի այն պարտավորությունը, որը ստանձնել է նախագահի մակարդակով: Առանց այս համաձայնությունների կատարման՝ ամերիկյան կողմը եւ, կարծում եմ, մյուս բոլոր կողմերը հասկանում են, որ մոտ ապագայում համաձայնության այլ կետ չի կարող լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուստի գոնե որոշակի վերահսկողության համար պետք է համաձայնություններն առարկայանան: Կարծում եմ` Պետքարտուղարությունը սա է որոշել, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Թիլերսոնն աջակցում է այդ նախաձեռնությանը»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտայի հայտարարությանը՝ Պետքարտուղարության կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ինչ-որ որոշումների ընդուման մասին: Վերջինիս հավաստիացմամբ՝ Թրամփի նախանշած արտաքին քաղաքականությունը չի փոխվել եւ առաջիկայում չի փոխվի, եթե Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերադասավորումներ չլինեն:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում օրերս լուսանկարներ հրապարակեց Արցախից՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո հրապարակվեց նաեւ Աբրահամյանի էջի գրառումը: Հայտնի դարձավ, նոյեմբերի 2-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախկին վարչապետին հրավիրել է Արցախ, որտեղ նրանք շրջել են գեղատեսիլ վայրերով, միասին աղոթել: Հովիկ Աբրահամյանին Արցախ հրավիրելու լուրջ քաղաքական պատճառներ կային: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ անդրկուլիսային ակտիվություն է ցուցաբերել: Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ծրագրերը փորձել է լուծել ԲՀԿ-ն որպես հենարան օգտագործելով: Բայց նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, այս հարցը կտրուկ փակել է՝ հասկացնելով, որ հերթական անգամ քաղաքական անհեռանկարային ինտրիգների մեջ չի մտնի ու թույլ չի տա, որ Աբրահամյանն իր ամբիցիաներն ու քաղաքական պլանները կառուցի իր ու իր կուսակցության միջոցով: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը՝ Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի բարդ ու ոչ միանշանակ հարաբերությունների ֆոնին տարբեր խողովակներով, հիմնականում Կարապետյանի շրջապատի երկրորդ էշելոնի ներկայացուցիչների միջոցով, մեսիջներ է ուղարկել Կարեն Կարապետյանին, որ պատրաստ է համագործակցել վերջինիս հետ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի: Արցախում Բակո Սահակյանը աղոթքի հետ միասին նրան հասկացրել է, որ զերծ մնա նման գործելաոճից: Թե ինչ հետեւություններ է արել Հովիկ Աբրահամյանը Բակո Սահակյանի հետ խոսակցությունից հետո, մեր աղբյուրներին հայտնի չէ: Ամեն դեպքում մեզ տեղեկություններ հասան նաեւ այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ներկայումս գտնվում է խորը դեպրեսիայի մեջ՝ սկսել է ալկոհոլ շատ օգտագործել ու հաճախակի այցելել խաղատներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգտագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն: 5 տոկոս տնտեսական աճը մեզ քիչ է, մասնագետներն ավելի բարձր, անգամ երկնիշ աճի անհրաժեշտության մասին են խոսում: Գործազրկությունը կավելանա, եւ աղքատությունն էլ կպահպանվի, եթե ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վիճակը վատանա: Ու քանի որ նաեւ գնաճ կա, ուրեմն աղքատ հատվածը կարող է այդպես աղքատ էլ մնալ: Մեր տնտեսության դույլն այնքան դատարկ է, որ դանդաղ տեմպերով շատ երկար կլցնենք ու չենք էլ նկատելու, որ լցնում ենք, որովհետեւ մի կողմից լցնելու ենք, մյուս կողմից ծախսելու ենք»:

Ժողովրդավարությունը կարծիքների փոխանակում է, նաև բախում. Պնախարարը՝ դասադուլի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel