Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեջ կասկածվողներից 800 մլրդ դոլարի ակտիվներ կառգրավեն

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են կոռուպցիայի մեջ մեղադրվող արքայազներից ու նախարարներից առգրավել 800 մլրդ դոլարի ակտիվներ, գրում է Wall Street Journal ամսագիրը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Նշում են, որ կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալվել են մի քանի խոշոր գործարարներ։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմել է 60 մարդ։

Պարբերականի տվյալներով, ակտիվների զգալի մասը արտասահմանում է գտնվում, ինչը կբարդացնի դրանց առգրավման գործընթացը։

Տպել

Թեմայի այլ նորություններ