29.03.2024
ԵՊՀ-ի դիմաց դասադուլը շարունակվում է. ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵՏՀ-ն 8 ամիս տվեց հայ արտադրողներին. ծխախոտի տուփերի վրա սարսափ-նկարները կհայտնվեն ամռանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ութ ամսով հետաձգել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի կատարումը ծխախոտի արտադրության համար, որով պահանջվում է սարսափելի նկարներ տեղադրել ծխախոտի տուփերի վրա: Այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 15-ին: Այս մասին հայտնում են ԵՏՀ լրատվական ծառայությունից:


Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանը դիմել էր ԵՏՀ-ին՝ առաջարկելով 8 ամսով հետաձգել իր համար նոյեմբերի 15-ին ուժի մեջ մտնող տեխնիկական կանոնակարգի կատարումը:  


Մյուս երկրների համար անցումային շրջանը լրանում է նոյեմբերի 15-ին: Կանոնակարգը պահանջում է ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողներից ծխախոտի տուփերի վրա տեղադրել զգուշացնող գրություններ և սարսափելի նկարներ՝ տուփի 50%-ում, մինչդեռ ներկայումս 30% է:


Նշվում է, որ Հայաստանի համար հետաձգումը պայմանավորված է նրանով, որ արտադրողները չէին հասցնի օգտագործել արդեն իսկ ձեռք բերված փաթեթավորման նյութերը, ինչը կբերեր ֆինանսական կորուստներին և բացասաբար կանդրադառնար պետության տնտեսության վրա:  


 

Նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար