29.03.2024
Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,15 միլիարդ դոլար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան տեսախցիկներ է տեղադրել Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան արդեն սկսել է փորձարկել Հայաստանի հետ սահմանի՝ Կարսի հատվածում տեղադրված տեսանկարահանման-վերահսկման համակարգը: Կարսի նախահանգապետարանից նշում են, որ այս քայլն ուղղված է սահմանային անվտանգության պահպանմանը, անցանկալի դեպքերի կանխարգելմանը: Այս մասին հայտնում է razm.info-ն, հղում անելով թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:


Ծրագիրը միայն Կարսի հատվածում ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 2 մլն 880 հազար թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 740 հազար ԱՄՆ դոլար):


Կարսի նահանգապետարանից նշել են, որ Հայաստանի հետ սահմանային շրջաններում տեսանկարահանման և վերահսկման սարքերի տեղադրման մրցույթն իրենք հայտարարել էին ընթացիկ տարվա օգոստոսի 3-ին: Կապալառու ընկերության հետ համաձայնագիրը ստորագրվել է արդեն օգոստոսի 17-ին:


Ըստ հաղորդագրության՝ տեսախցիկների մոտնաժումն արդեն ավարտվել է: Ներկայում ընթանում են համակարգի փորձարկման աշխատանքները:

Էրդողան. Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի ապագայի համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար