25.04.2024
Ադրբեջանի ԶԼՄ-ները հաշվարկում են ռուս պաշտոնյաների հայկական արյան չափաբաժինը. Լապշին
prev Նախորդ նորություն

Հայաստանի հաշվին Թուրքիայի եւ Ադրբեջանի հզորացումը ՌԴ-ի շահերին դեմ է. Ռուբեն Սաֆրաստյան

Չնայած որոշակի մերձեցում կա ռուս-թուրքական հարաբերություններում, այնուամենայնիվ չպետք է մոռանալ՝ Թուրքիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է, և նաև՝ կողմերի շահերը տարածաշրջանում հակասում են միմյանց: Ըստ այդմ, հավանական չէ, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ համաձայնության գա:


Այս մասին հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունն առ այն, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է ԼՂ հակամարտությունը: «Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար շատ մեծ է աշխարհաքաղաքական առումով, որովհետև այստեղ է նրա ռազմական բազան, որովհետև այն մնացել է միակ դաշնակիցը Հարավային Կովկասում»,- ասաց նա՝ նշելով, որ հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ ռուս-թուրքական մերձեցումը շատ խորանալու հեռանկար չի ունենալու:


Թուրքիայի նախագահը եկող շաբաթ հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ։ Էրդողանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվելու է նաև ղարաբաղյան խնդիրը։ «Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ հեշտությամբ կլուծվի»,- երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից առաջ:


Ռուբեն Սաֆրաստյանը վստահորեն նշել է, որ Թուրքիան կփորձի Ռուսաստանի մոտ անընդհատ բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Սակայն նա նկատեց, որ չի տեսնում Ռուսաստանի կողմից ցանկություն՝ ընդառաջելու Թուրքիային այս հարցում:


«Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ միակողմի, առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացվեն, որովհետև եթե Հայաստանը թուլանա, Արցախը կթուլանա, իսկ եթե Արցախը թուլացավ, կուժեղանա Ադրբեջանը, իսկ այդ դեպքում ուժեղանում է Թուրքիան: Դա արդեն ձեռնտու չէ Ռուսաստանի համար. Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտություն կա Հարավային Կովկասում ազդեցության մեծացման հարցում»,- նշեց նա:


Դիտարկմանը, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է Թուրքիայի նախագահը Պուտինին ուղղված նման հայտարարություններ անում, փորձել է նրան սիրաշահե՞լ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ Էրդողանի դիվանագիտությունը քննելիս պետք է հաշվի առնել՝ նրա հռետորաբանությունը հիմնականում չի համապատասխանում նրա հնարավորություններին: «Լինելով խարիզմատիկ քաղաքական գործիչ՝ շատ դեպքերում այնպիսի հռետորաբանություն է նա օգտագործում, որ իր բնակչության, իր երկրի ներսում կամ այլ երկրների մոտ տպավորություն ստեղծի, բայց այս դեպքում նա ոչնչի չի հասնի»,- ասաց նա, գրում է tert.am-ը:


Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ ՌԴ նախագահն առանձնապես չի շոյվի Էրդողանի «գովասանքի խոսքերից»:


«Փաստն այն է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, կշարունակի իր միջնորդական առաքելությունը, ինչպես մինչ հիմա է արել: Իսկ միջնորդական առաքելությունը ենթադրում է ոչ թե հաշվի առնել ինչ-որ երկրների հայտարարություններ, այլ կատարել առաքելությունը՝ պահպանելով լրիվ չեզոքություն: Բայց ես կարծում եմ, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծես թե սկսում են հասկանալ, որ Ադրբեջանի քաղաքականությունն այս հարցում հիմնված է պրովոկացիաների վրա, նպատակ ունի վիժեցնելու բանակցային գործընթացը»,- ասաց նա:


Թե ինչ փուլում է գտնվում ռուս-թուրքական հաշտեցումը, արդյո՞ք վստահությունը կողմերի միջև վերականգնված է, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց․ «Էրդողանի ղեկավարած Թուրքիայի հետ շատ դժվար է, անընդհատ փոխում է իր պայմանները, անընդհատ նոր պայմաններ է առաջ քաշում: Ռուսաստանն ուզում է իր հարաբերությունները սերտացնել Թուրքիայի հետ, որովհետև Արևմուտքի հետ խնդիրներ ունի, իսկ դա դրական բան է նրա համար: Բայց մյուս կողմից էլ, մենք տեսնում ենք, որ Թուրքիայի քաղաքականությունն ավանտյուրիստական է, և նման երկրի հետ լուրջ մերձեցում ունենալ հնարավոր չէ, նամանավանդ Թուրքիան ցույց էլ չի տալիս, որ ինքն Արևմուտքից հեռանում է, որովհետև նա շարունակում է մնալ և՛ ՆԱՏՕ-ի անդամ, շարունակում է մնալ ԱՄՆ-ի դաշնակիցը՝ չնայած որ ամերիկացիները քննադատում են Թուրքիայի որոշ մոտեցումները: Դեռևս Թուրքիայի քաղաքականության մեջ ստրատեգիական փոփոխություններ չեմ տեսնում»։

ՀՀ-Իսրայել հարաբերությունների ակտիվացումը կարող է խնդիրներ առաջացնել Իրանի հետ. փորձագետ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online