29.03.2024
Ալիևի թեհրանյան այցից օրեր անց Բաքուն վերսկսել է հակաիրանական քարոզչությունը. իրանագետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանի ԶԼՄ-ները հաշվարկում են ռուս պաշտոնյաների հայկական արյան չափաբաժինը. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է կատարել իր բլոգում, որում նշվում է, որ Ադրբեջանի ԶԼՄ-ները սկսել են հաշվարկել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայկական արյան չափաբաժինը և սկսել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից:


«Ընկերներ, հավատացեք, որ ինչպես և ձեզ մոտ, այնպես էլ ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում Ադրբեջանի մասին հիշատակումը: Բայց բաքվեցի իմ ընկերները մի հոդված են մատնացույց արել, որը բաց թողնել չի կարելի: Վրդովված լինելով այն հանգամանքով, որ ՌԴ-ն պաշտպանում էր իմ շահերը, երբ ես ապօրինի պահվում է Բաքվում, Ադրբեջանի իշխանությունները իրենց ադրբեջաներեն ԶԼՄ-ների միջոցով սկսել է ցեխ շպրտել Ռուսաստանի ղեկավարության վրա: Սկզբում նրանք վիրավորում էին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, իսկ հիմա, ահա, հասել են Սերգեյ Լավրովին՝ անվանելով նրան «ռուսաստանյան հայկական արտգործնախարար»: Եվ այս մասին գրում է պաշտոնական Turan News-ը:


Հոդվածում հատուկ է ընդգծվում ՌԴ ԱԳՆ ղեկավարի ազգությունը, չէ որ Ադրբեջանում հայերի նկատմամբ վերաբերմունքը վաղուց հայտնի է: Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած մարդ, ով ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի հետ, արդեն իսկ հանցագործ է: Եվ հենց դա են տեղական լրատվամիջոցները փորձում մտցնել իրենց քաղաքացիների գլուխը՝ այդպիսով թշնամու կերպար ստեղծելով: Շատ է հիշեցնում է Հիտլերի ռասայական թեորիան հրեաների և սլավոնների նկատմամբ, այդպես չէ՞: Նացիստները ևս սիրում էին հաշվարկել «փչացած արյան» տոկոսը արիացիների մոտ, ձեռքի հետ էլ պետության խնդիրները բարդելով հրեաների վրա:


Մարիա Զախարովան, ի դեպ, վերջերս մեկնաբանել է ադրբեջանցի լրագրողների հարձակումները իր հասցեին՝ կոշտ ու հստակ, ինչպես և հարկ է արձագանքել բացահայտ գռեհիկությանը»,- գրառել է Լապշինը:


 Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում խոստանում է զերծ մնալ Ադրբեջանի մասին հիշատակումներից, բայց կվերադառնա այդ թեմայից մեկ ամսից, երբ իր բողոքը կուղարկի ՄԻԵԴ:

Հայաստանի հաշվին Թուրքիայի եւ Ադրբեջանի հզորացումը ՌԴ-ի շահերին դեմ է. Ռուբեն Սաֆրաստյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար