29.03.2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարն այցելել է Կատարի թուրքական ռազմաբազա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

The Washington Post. Սաուդյան գահաժառանգ արքայազնը իշխանության համար վտանգավոր խաղ է սկսել

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը կոռուպցիայի դեմ պայքարի արշավ է սկսել: Սակայն նախարարների եւ ավագ արքայազների կալանավորումները շատ զարմացած արաբ դիտորդների համար իշխանության համարձակ, բայց վտանգավոր համախմբում էին նշանակում:

Այս մասին «The Washington Post»-ի կայքում 11 արքայազների եւ 4 գործող նախարարների կալանավորումների մասին հոդվածում գրում է վերլուծաբան Դեվիդ Իգնատիուսը:

«Նա նոր Սաուդյան Արաբիա է ստեղծում»,- այս մասին վերլուծաբանի հետ զրույցում ասել է Սաուդյան Արաբիայի բիզնեսի ներկայացուցիչներից մեկը՝ հավելելով, որ դա շատ վտանգավոր քայլ է, քանի որ գահաժառանգ արքայազնը միաժամանակ ձեռնոց է նետում արքայազներին եւ կրոնական պահպանողականներին:

Բացի այդ, նրա խոսքով, կալանավորվածների թվում է արքայազն Միտեբ բին Աբդուլան՝ նախորդ թագավորի որդին եւ ազգային գվարդիայի ղեկավարը: Հենց այս կառույցը թագավորական ընտանիքի հավասարակշռության մասն էր կազմում:
«Այժմ այդ հավասարակշռությունը խախտվել է»,- նշել է նա:

Հեղինակը նշում է, որ գահաժառանգ արքայազնը գիտակցաբար եւ մտադրված է խախտում Սաուդյան Արաբիայի կառավարման ավանդական համակարգը, որը կապված է թագավորական ընտանիքում կոնսենսուսի հասնելու դանդաղ գործընթացի հետ:

Երիտասարդ արքայազնը դրա փոխարեն զավթել է գործադիր իշխանությունը եւ համառորեն հասնում է իր օրակարգին: Նրա նպատակը երիտասարդ սաուդների շրջանում հայտնի դառնալն է եւ ցանկանում է ներգրավել նրանց, ովքեր նոր թագավորության ստեղծման հույս ունեն:

Նա նաեւ հույս ունի, որ կրոնական իշխանութւյունը կսատարի այդ փոփոխություններին: Իգնատիուսի կարծիքով՝ անցյալ շաբաթ կատարված բարեփոխումների հռետորաբանությունը եւ զտումն ինչպես Չինաստանում «բռնապետական ռեժիմների մոտեցումներն է հիշեցնում»:

«Սի Ցզինպին կոռուպցիայի դեմ պայքարի համանման մեթոդ էր օգտագործում կուսակցական եւ ռազամական առաջնորդների սերունդին փոխարինելու եւ հավաքական ղեկավարության ոճը փոխելու համար, որը վերջերս ընդունված է չինացի ղեկավարների մոտ»,- նշում է նա:

Բացի այդ, վերլուծաբանը նշում է, որ արքայազնին աջակցում է ԱՄՆ նախագահ Թրամփը եւ իր շրջապատը, որոնք նրան ստատուս քվոյի խախտող, միաժամանակ նաեւ հարուստ մագնատ եւ պոպուլիստական ապստամբ են համարում.

«Պատահական չէ, որ նախորդ ամսին Թրամփի ավագ խորհրդատու Ջարեդ Քուշները եւ իր փեսան այցելեցին Էր Ռիյադ: Ասում են՝ երկու արքայազները մոտ մինչեւ գիշերվա 4-ը չեն քնել՝ միմյանց պատմություններ եւ ծրագրերի ռազմավարության մասին պատմելով»,- նշում է վերլուծաբանը՝ հավելելով, որ Սի Ցզինպինը եւ կոռուպցիայի դեմ նրա պայքարը արքայազնի համար ընդօրինակման իրական մոդել կարող են լինել:

Թրամփն Իրանի հետ հարաբերություններում «արտակարգ դրությունը» երկարաձգել է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար