29.03.2024
«Ադրբեջան. Ընտանեկան բիզնես». Currenttime.tv (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նեթանյահուի հրավերով Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իսրայել

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։


Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։


Հիշեցնենք, որ 2017 թ-ի հուլիսի վերջին պաշտոնական այցով Հայաստան էր այցելել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:


Նա հայտարարել էր, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իր այցելության հիմնական ուղերձն է։


Հանդիպմանը զրուցակցիները հանգամանալից անդրադարձ էին կատարել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի ու քննարկել հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։

Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ-ին անհրաժեշտ է համբերատար լինել. թուրք վերլուծաբան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար