29.03.2024
Նալբանդյանն ու Մամեդյարովը միջնորդների հետ կհանդիպեն նոյեմբերի 16-ին Մոսկվայում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թեհրանի գագաթաժողով. Իրավիճակային համագործակցություն` առկա տարաձայնությունների ֆոնին

Կովկասյան ուղղության վրա Իրանը շարունակում է իր մերձավորարևելյան քաղաքականությունը, որը կենտրոնացած է ԱՄՆ–ի ու Իսրայելի հետ մրցակցության վրա։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով Թեհրանում ՌԴ–ի, Իրանի ու Ադրբեջանի նախագահնեի հանդիպումը, փոխանցում է «Евразия.Эксперт»–ը։


Նա նշել է, որ Իրանը ցավոտ է վերաբերվում այդ տարածաշրջան արտաքին խաղացողների ներխուժմանը։ Իրանի ու Ադրբեջանի միջև բազմաթիվ անգամ սուր հակասություններ են առաջացել` ադրբեջանա–իսրայելական ռազմա–տեխնիկական համագործակցության ու Բաքու–ՆԱՏՕ համագործակցության պատճառով։ Ըստ նրա, Իրանի կովկասյան քաղաքականության մեջ կարևոր ուղղություն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։


«Մի կողմից իրանական դիրքորոշումը մոտ է ռուսականին։ Մոսկվան և Թեհրանը կողմ են բանակցություններին, հարցի քաղաքական կարգավորմանը և դեմ են ստատուս–քվոյի ռազմական ապասառեցմանը։ Մյուս կողմից, ՌԴ–ն կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` ԱՄՆ–ի և Ֆրանսիայի կողմից ընդունված հարցի կարգավորման հիմնարար սկզբունքներին` մադրիդյան սկզբունքներ, որոնք ենթադրում են միջազգային խաղաղապահների տեղակայում։ Իրանական կողմի համար այդ քայլն անընդունելի է, քանի որ համարվում է Անդրկովկասում ոչ տարածաշրջանային ուժերի ամրապնդում»,– նշել է նա։


Նա նշել է, որ Իրանի զուսպ դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգությանը դրդում է Անդկովկասի երկրներին բարեկամություն անել Թեհրանի հետ։ ՀՀ–ն իրեն դիտարկում է, որպես Իրանն ու ԵԱՏՄ–ն կամրջող երկիր, բացի այդ, զարգանում են նաև հայ–իրանական տրանսպորտային կոմունիկացիաները։ Մարկեդոնովի խոսքով, ԲԹԿ–ի բացումից հետո, որը շրջանցում է Հայաստանը, այդ հարցն ավելի ակտուալ է դառնում։ Չնայած իր եվրաատլանտյան դիրքորոշմանն Իրանի հետ համագործակցության ցանկություն ունի նաև Վրաստանը։ Քաղաքագետը հավելել է, որ Իրանն Անդրկովկասում ակտիվ ու կարևոր խաղացող է։

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար