29.03.2024
Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է. ԱԳՆ

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։


Նրա խոսքով, սակայն, ժամկետները դեռ հայտնի չէ:  


«Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել, թե երբ այն կլինի», - նշել է Քոչարյանը:


Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անցած շաբաթ հայտարարեց, որ առաջիկայում սպասվում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ նախօրեին նա նշեց, որ  իր և համանախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Մոսկվայում:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, նոյեմբերի 15-ից 16-ը Մոսկվա է մեկնելու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցելու համար: Ամենայն հավանականությամբ, պատվիրակության կազմում կլինի նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այդ այցի շրջանակներում էլ կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նաեւ Նալբանդյանի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էլ օրեր առաջ չէր հաստատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մասին լուրը, հայտարարելով, որ որեւէ ձեւաչափով հանդիպում առայժմ համաձայնեցված չէ:


«Եթե հանդիպման, դրա ձեւերի, ժամկետների եւ վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն լինի, մենք կտեղեկացնենք»,- նշել էր Տիգրան Բալայանը:

Հայ-հնդկական համագործակցության ծավալումը ՀՀ-ԵԱՏՄ, ՀՀ-ԵՄ կոնտեքստում նպաստավոր է. Նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար