29.03.2024
Փորձագետ. ԲԹԿ–ն` հակառուսական քաղաքական ծրագրի մի տարրն է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էրդողանն ու Պուտինը կքննարկեն ԼՂ հակամարտությունը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հինգշաբթի օրը թուրք լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ.


«Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրմանն համար, որոնք զավթվել են հայերի կողմից, բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բնականաբար, սա առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ 2018-ին Թուրքիան և Ադրբեջանը կնշեն Կովկասյան իսլամական բանակի ստեղծման 100-ամյակը:

Մամեդյարովն ասել է, թե երբ ՀՀ-ն կկարողանա օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար