26.04.2024
Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի ընդունմանը ոչինչ չի խանգարի. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանն ազդարարել է 1 միլիարդ դոլարի ներդրումների մասին

Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին Երևանում կիրականացնի մեծ շնորհանդես: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


«Շնորհանդեսը կլինի ներդրումային ծրագրի մեկնարկի մասին (ավելի քան մեկ միլիարդ դոլար): Դա հիմնականում ներդրում կլինի Հայաստանի էներգետիկ ոլորտում, որն իր մեջ ներառում է երկրի էլեկտրացանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի և Schneider Electric հայտնի ընկերության հետ նոր ձեռնարկության կառուցում, որը էներգետիկների համար ապրանքներ կարտադրի: Կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում», - ասել է Ս. Սարգսյանը:

«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում
Հաջորդ նորություն next