28.03.2024
Սեյրան Օհանյանի կնոջ գրառումներից «կաբինետչիկը» վախճանվեց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Այս տարի ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու թվով 31 դեպք է արձանագրվել

Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու թվով 31 դեպք է արձանագրվել: Այս մասին  armtimes.com-ին պատասխանել են  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:   


Այդ դեպքից 24-ը Հայաստանի տարածքից ապօրինի դուրս գալու դեպքերն են, իսկ 7-ը՝ այլ երկրներից դեպի Հայաստան մուտքի դեպքեր:


Վերոհիշյալ 31 դեպքով քրեական հետապնդում է իրականացվել 37 անձի նկատմամբ, որոնցից 7-ը չեն հայտնաբերվել (գտնվում են ՀՀ տարածքից դուրս), եւ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:


Սեպտեմբերի 25-ին հայտնել էինք, որ հայ-թուրքական սահմանը խախտած իրանցին փորձել է հատուկ սարքավորման միջոցով խափանել ազդանշանային համակարգը։ Իսկ ավելի վաղ  Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել էին անձի, ով անօրինական անցել էր պետական սահմանը:

ԱԳ տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին. Աշոտյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար