28.03.2024
Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ԱՄՆ ձեռքի գործն է. Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սիրիական Իդլիբում թուրքական ԶՈւ-ի ներկայությունն օկուպացիա է. Դամասկոս

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջանում թուրքական ԶՈւ-ի ներկայությունն անվանել է օկուպացիա և ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ:


Ալ Ջաաֆարին նշել է, որ նման քայլով Թուրքիան խախտում է Աստանայում բանակցությունների մասնակից և Սիրիայում անվտանգության գոտիներում հրադադարի երաշխավոր երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները:


«Սա հարձակում է, սա օկուպացիա է», - հայտարարել է սիրիացի պաշտոնյան:


Ըստ նրա՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի գործունեությունը Սիրիայում նույնպես անօրինական է ու Սիրիայի իշխանությունների համար ոչ ցանկալի:


Շաբաթներ առաջ հաղորդվել էր, որ թուրքական զինված ուժերի առաջին շարասյունը մտել է Իդլիբ:

TANAP–ը կփորձարկվի մինչև այս տարվա վերջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար