29.03.2024
Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները նման են ինքնիրեն քայքայվող ամուսնության. ECFR
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունները պետք է ընդլայնվեն. Տիգրան Սարգսյան

Այսօրվա դրությամբ ամենաարդիական խնդիրն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումն է: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:


Նրա խոսքով, համապատասխանաբար պետք է աճի նաև հանձնաժողովի պատասխանատվությունը:


Ելույթ ունենալով Եվրասիական զարգացման բանկի կազմակերպած «Եվրասիական ինտեգրացիա. լճացո՞ւմ, թե՞ զարգացում» խորագրով միջազգային 12-րդ համաժողովին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՏՀ-ն այսօր կարող է իրականացնել միայն պայմանավորվածությունների իրականացման մոնիթորինգ և հանդես գա երաշխավորագրերով: Իսկ ահա լիազորությունների ավելացման հետ պետք է մեծանա նաև ԵՏՀ պատասխանատվությունը:


«Այսօր ԵՏՀ պատասխանատվություն չի կրում և դա չափազանց մեծ շքեղություն է մեր հինգ երկրների համար», - նշել է նա:


Սարգսյանը նշել է նաև, որ կոնֆլիկտներ են առաջանում, քանի որ առանձին երկրներ ընդհանուր շահերն երկրորդ պլան են մղում և առաջնորդվում են սեփական շահերով, չկան հստակ գործիքներ այս կամ այն որոշումները կատարել հարկադրելու համար՝ օրինակ դատարան հայց ներկայացնելը: Բայց հստակ է, որ եվրասիական ինտեգրացիային այլընտրանք չկա, հետևաբար պետք է միասին արձագանքել մարտահրավերներին:

Նոյեմբերի 1-ին Պուտինն Իրանում կհանդիպի Ալիևին ու Ռոուհանիին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար