28.03.2024
Թուրքական լոլիկները ՀՀ տարածքո՞վ են մտնում ՌԴ. Տկաչովը հերքում է, մաքսայինը՝ կասկածում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել. Եվարմիության հանձնակատար

Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:


Ինչպես հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, Հանը նման հայտարարություն է արել, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին: Նա վստահեցրել է, որՀայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։ Միաժամանակ Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ։


Յոհանես Հանը չի չմատնանշել, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծել է, որ այն միարժեքորեն կստորագրվի: Հանձնակատար Հանը նաեւ նշել է, որ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների համար Հայաստանին տրվող բյուջետային աջակցության պայմանները լինելու են խիստ եւ թերացումներն աչքաթող չեն արվելու։


Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տեքստը հրապարակվեց բոլորվին վերջերս՝ հոկտեմբերի 13-ին: Համաձայնագիրը Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են այս տարվա մարտ ամսին, իսկ մինչեւ վերջերս նախատեսում էին կնքել այն նոյեմբեի վերջին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործըներության գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին նաեւ ՄԱԿ-ի ամբոինոից վերջերս հայտարարեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Հատկանշական է սակայն, որ ծանոթանալով փաստաթղթին եւ Եվրամիության ներքին բյորոկրատական ընթացակարգերին՝ փրձագետներն ի սկզբանե կարծում էին, որ նոյեմբերին այն կարող է անգամ չկնքվել: Խոչընդոտ կարող է լինել նաև այն, որ ԵՄ անդամ բոլոր երկրները մինչև նոյեմբեր չհասցնեն վավերացնել տեքստը, նշում են փորձագետները:

Մերկելի կուսակցությունը 2012 թվականին Ադրբեջանից խոշոր նվիրատվություն է ստացել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար