29.03.2024
Թրամփն իրեն շատ խելացի մարդ է անվանել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գերմանիան պատրաստվում է Թուրքիային ֆինանսապես խեղճացնել. Bloomberg

Գերմանիան պատրաստվում է Թուրքիային ֆինանսապես խեղճացնել: Գերմանացիները ակտիվ աշխատում են կրճատել թուրքական կառավարության հետ կապ ունեցող ընկերությունների և բանկերի ֆինանսավորւմը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:


Խոսքը պետական KfW-ով, Եվրոպական ներդրումային բանկով և Եվրոպական վերակառուցման բանկով անցնող  վարկային միջոցների մասին է: Պաշտոնապես նշված ֆինանսական կառույցներից ոչ մեկը այս պահի դրությամբ չի սառեցրել ֆինանսավորումը, սակայն նրանք բոլորը ավելի կոշտ պահանջներ ու սահմանափակումներ են առաջ քաշել:  


Բացի այս, նման քայլի դիմել են որոշ մասնավոր բանկեր ևս: Այդպես, օրինակ, վարկանիշային ռիսկերից խուսափելու համար Commerzbank-ը վերանայում է իր քաղաքականությունը թուրք գործընկերների հետ:  


Այս ամենի ֆոնին լիրան շարունակում է ընկնել մի քանի օր շարունակ: Նախօրեին նվազումը եղել է 2% սահմանում:


Հիշեցնենք, ավելի վաղ սրվել են հարաբերությունները ԱՄՆ և Թուրքիայի միջև:  

Թուրքիայում դատարանն ազատել է Amnesty International-ի 8 ակտիվիստներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար