28.03.2024
Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. Նալբանդյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՏԻՄ ընտրությունները Վրաստաբնում. «Վրացական երազանքը» տոնում է հաղթանակը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Կախ Կալաձեն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահին հաշվարկել է քվեաթերթիկների 100%-ը, իսկ Կալաձեն ստացել է 51,06 տոկոս ձայն:


Ինչպես հայտնում է «Новости Грузия» գործակալությունը, երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին է, ով ստացել է 17,4 տոկոս ձայն: Նրան հետեւում է նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, ով ստացել է ձայների 16,5 տոկոսը։ «Բաքրաձե, Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» բլոկի թեկնածու Ելենա Խոշտարիան ստացել է 7,13 տոկոս ձայն։ «Վրաստանի հայրենասերների ալյանսի» թեկնածու Իրմա Ինաշվիլին ստացել է 3,03 տոկոս ձայն։


Ընտրությունների երկրորդ փուլ


Հատկանշական է, որ Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Քութայիսիում, տեղի կունենա քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ։ Ամենշտ ձայներն այստեղ ստացել են իշխող «Վրացական երազանքի» Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Չիգվարիան՝ 48,87 տոկոս ձայն եւ «Միացյալ ազգային շարժման» թերկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 27,18 ձայներ։


Ընտրությունների երկրորդ փուլ կարող է տեղի ունենալ 4 տեղական ինքնակառավարման տարածքներում։ Մասնավորապես, Խաշուրիում, Բորժոմիում, Օզուրգետիում եւ Մարտվիլիում ոչ մի թեկնածու չի կարողացել ստանալ ընտրողների 50 տոկոսից ավելի քվեն։


Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունեցել 64 քաղաքների ու շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ 64 սակրեբուլոների ընտրություններ։ Նրանք ընտրվում են 4 տարի ժամկետով։


Հոկտեմբերի 21-ին Վրաստանի ՏԻմ ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, ընդհանուր առմամբ մասնակցել է 1 մլն 569 հազար 992 քաղաքացի։ Ինչպես հայտնում է Aliq Media-ն, այս թիվը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45,64 տոկոսը: ԿԸՀ-ի տվյալներով.


Աջարիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 45 տոկոս (138120 մարդ),


Թբիլիսիում՝ 43,4 տոկոս (409763 մարդ),


Սամցխե-Ջավախքում՝ 55 տոկոս, (79912 մարդ),


Քվեմո Քարթլիում՝ 40,7 տոկոս (159825)


«Վրացական երազանքը» տոնում է հաղթանակը


Նշվում է, որ ինչպես 2016-ի խորհրդարանական ընտրություններից հետո, այս անգամ եւս իշխող Վրացական երազանքը հաղթանակը տոնել սկսեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տվյալների հրապարակմանը չսպասելով:


«Սպասում ենք ԿԸՀ-ի վերջնական արդյուններին, որը, վստահ եմ, կհաստատի «Վրացական երազանք»-ի հաղթանակը»,- հայտարարել է վարչապետը: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն արդեն Կախա Կալաձեին հաջողություն է մաղթել «ապագա 4 տարվա ընթացքում»: «Նա այս ընտրությունների գլխավոր հերոսն էր»,- հայտարարել է Կոբախիձեն:


Իր հերթին, Կալաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության քվեի համար: «Չնայած, պետք է հարգենք ԿԸՀ-ին, որը կհաշվի ձայները և պաշտոնապես կհայտարարի դրանց մասին»,- ասել է Կալաձեն:


Խախտումներ եւ օմբուդսմենի հայտարարությունը


Վրաստանում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին։


Ըստ օմբուդսմենի՝ ՄԻՊ ներկայացուցիչներն ընտրական ողջ օրվա ընթացքում շրջել են բոլոր ընտրատարածքների ընտրատեղամասերում, իսկ մշտադիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ թեև ընտրությունները հիմնականում խաղաղ մթնոլորտում են ընթացել, սակայն, այնուամենայնիվ, եղել են որոշ խախտումներ ու խնդրահարույց հարցեր։


«Նկատվել են ընտրատեղամասերի սահմանաված ժամից ուշ բացման, հանձնաժողովի կողմից բողոքների չգրանցման, ինչպես նաև վարորդական իրավունքների հիման վրա քվեարկելու թույլտվության դեպքեր։ Որոշ ընտրատեղամասերում եղել են նաև ոստիկանության կենտրոնացման դեպքեր։


Թերությունների մի մասն ակնհայտորեն կապված է տեղական ընտրական հանձնաժողովների անդամների ոչ պատշաճ պատրաստվածության հետ: Գրանցվել են նաև ընթացակարգային խախտումներ, որոնք, սակայն, չեն կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա:


Ինչ վերաբերում է բռնության որոշակի փաստերին, ապա ՄԻՊ նախաձեռնությամբ դրանք ուսումնասիրվել են և առաջիկայում կհետևեն նաև այդ առնչությամբ իրավասու մարմինների աշխատանքներին»,-նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Ընտրություններին Ջավախքում հաղթել են դատախազության աշխատակիցն ու վրացերենի ուսուցչուհին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար