29.03.2024
ԵՄ երկրները կկրճատեն Թուրքիայի ֆինանսավորումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփը բարդ վիճակում է. Լավրով

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը Ռուսաստանի իշխանությունների մեղքով չի «անկում» գրանցել:


Հոկտեմբերի 20-ին այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Российская газета-ն:
«Ամերիկացիների հետ մեր երկխոսությունն իսկապես վերջին ամիսներին եւ գուցե նույնիսկ 1,5 տարում «անկում» է գրանցել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության շրջանում: Այնտեղ շատ բան է օդից կախված մնացել ոչ մեր մեղքով, սակայն Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վարչակազմի գալով մենք նշել ենք բոլոր ուղղություններով երկխոսությունը վերականգնելու մեր պատարաստակամության մասին»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող չտարածման համաժողովում:


Լավրովի խոսքով՝ Ռուսասանում հստակ գիտակցում են, թե Թրամփի վարչակազմը ինչ ճնշման ներքո է հայտնվել նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո:


«Մինչեւ հիմա նրա վրա են բարդում իրենց զայրույթը նրանք, ովքեր դրույք էին կատարել դեմոկրատների թեկնածուի վրա: Ուստի մենք հասկանում ենք, որ Թրամփի վարչակազմը բարդ վիճակում է, եւ պատրաստակամություն ենք հայտնել երկկխոսությունը վերականգնել այն ուղղություններում եւ այն ծավալով, որոնք ընդունելի եւ հարմարավետ կլինեն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար»,- հայտնել ՌԴ ԱԳ նախարարը:

Կատալոնիայի անկախությունը չի ճանաչում Եվրոպայի ոչ մի երկիր. Եվրախորհրդարանի նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար