23.04.2024
Իրանը С-300-ը կստանա ՌԴ-ի դեմ դատական հայցը հետ կանչելու դեպքում
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ը ստուգում է Գերման Ստերլիգովի Արցախ մեկնելու լուրերը

Ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովի՝ Արցախ տեղափոխվելու մասին լուրը դեռեւս ստուգվում է: Այդ մասին Մեդիամաքս-ին ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը՝ նշելով, որ նախարարությունը պարզում է տեղեկության ճշմարիտ լինելը:

Նա նշել է, որ ԼՂՀ ԱԳՆ-ն համապատասխան տեղեկություն ունենալուն պես կհայտարարի այդ մասին:

Այսօր ռուսաստանյան մամուլում լուրեր են տարածվել այն մասին, թե հայտնի գործարար եւ բարերար Գերման Ստերլիգովը վաճառում է իր ունեցվածքը Ռուսաստանում եւ մեկնել է Արցախ: Ստերլիգովի օգնականը նշել է, որ գործարարը Արցախ է մեկնել հուլիսի 4-ին եւ պարզ չէ, թե երբ է վերադառնալու:

Գերման Ստերլիգովը Հայաստանում էր ս.թ. ապրիլին: Ապրիլի 23-ին նա Երեւանի պետական համալսարանին էր նվիրել Лицевой летописный свод («Մանրանկարչությամբ զարդարված ժամանակագրություն») հրատարակությունը:
Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են տարածաշրջանի անվտանգության խնդիրները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին