29.03.2024
Արտերկրի պատգամավորների այցերն Արցախ պետք է ակտիվացնել. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ, ՌԴ և Բելառուսի Քննչական կոմիտեների միջև փոխգործակցության հուշագրեր են ստորագրվել

Աշխատանքային այցով Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։


ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առանձնազրույց ունեցել է գործընկերների հետ, որից հետո ստորագրվել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների միջև։ Հուշագրերն ստորագրել են երեք երկրների քննչական կոմիտեների նախագահները։


«Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար՝ հնարավորություն տալով խորացնել համագործակցությունը մինչդատական վարույթի ոլորտում փորձագիտական հետազոտությունների նոր մեթոդների, քրեագիտական ձեռքբերումների, մասնագիտական վերապատրաստումների, գիտագործնական սեմինարների, գիտաժողովների անցկացման, ինչպես նաև՝ համատեղ կարևորություն ունեցող մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման համար»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և համոզմունք հայտնել, որ հուշագրերի դրույթների կիրարկումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից մեկը։


Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստը։

Ռուսաստանից Հայաստան է բերվել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար