29.03.2024
«Ինձ հուղարկավորեք ծնողներիս մոտ». Մորդովայի բանտում կյանքից հեռացել է Լևոն Հայրապետյանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռուսաստանը նոր հրթիռ է փորձարկում «Իսկանդեր» համալիրի համար

«Կապուստին Յար» հրաձգարանում ավարտվել են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի համար նոր հրթիռի փորձարկումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հրաձգարանի պետ, գեներալ-մայոր Օլեգ Կիսլովին:

«Վերջին շրջանում անցկացված առավել նշանակալի միջոցառումների թվում կարելի է նշել «Իսկանդեր» հրթիռային համալիրի համար նոր հրթիռի միջգերատեսչական փորձարկումների ավարտը»,- ասել է նա լրագրողներին:

Նրա խոսքով՝ ներկայումս հրաձգարանում Ռուսաստանի Զինված ուժերի բոլոր տեսակի եւ կարգերի զորքերի շահերի շրջանակում անցկացվում են 160 թեմաների փորձարկումներ:

Կիսլովը նաեւ հայտնել է, որ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը մշակում են հեռանկարային հրթիռային համալիր:

Ինչպես է Ադրբեջանը գնում եվրոպացիներին. Aftenposten
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար