20.04.2024
Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության. Բակո Սահակյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԵՄ դրոշները կախելը կամ առանց վիզաների ռեժիմը երկիրը դեռեւս չեն դարձնում եվրոպական

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, ե՛ւ ցավալի է, ե՛ւ ուսանելի: Երկիրը, կարծես թե, կատարել է եվրոպական ընտրություն, բայց քաղաքացիները դրանից առանձնապես չեն շահել, նրանք առաջվա պես դժգոհ են կոռուպցիայից, անարդարությունից, աղքատությունից, դժգոհ են այն աստիճանի, որ պատրաստ են դարձյալ դուրս գալ փողոց եւ սարքել հերթական «մայդանը»: Հետեւաբար կա՛մ ընտրությունն էր սխալ, կա՛մ էլ այդ ընտրությունը եվրոպական է միայն արտաքին դրսեւորումներով: Ես հակված եմ երկրորդ պատասխանին:


Եվրոպացի լինելը հրաշալի է: Բայց եկեք մտածենք, թե ինչ է դա իրականում նշանակում: Դժվարանում եմ այս պահին ձեւակերպել, բայց կարող եմ մոտենալ խնդրի հակառակ ծայրից: Կարելի է լինել եվրոպացի եւ չունենալ առանց վիզաների ռեժիմ Եվրամիության հետ: Կարելի է լինել եվրոպացի եւ անհարկի կռիվների մեջ չմտնել Ռուսաստանի հետ: Լինել եվրոպացի եւ չողջունել միասեռականության քարոզչությունը: Լինել եվրոպացի եւ նվիրված լինել քո ընտանիքին: Լինել եվրոպացի եւ եղբայր համարել հարեւան իրանցիներին: Կարելի է լինել եվրոպացի եւ հպարտանալ, ու դու հայ ես, Հայաստանի քաղաքացի: Լինել եվրոպացի եւ գնահատել դարերի ընթացքում քո ժողովրդի ստեղծած հոգեւոր արժեքները:


Մի խոսքով՝ այն, ինչ որպես «եվրոպական» մատուցվում է ռուսաստանյան քարոզչության եւ նրա տեղացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաեւ այն, ինչ չափից դուրս ջանասիրաբար մեր հասարակության մեջ փորձում է ներարկել Եվրամիությունը՝ այդ երկու հավաքականությունները շատ մոտ են, երբեմն համընկնում են, բայց որեւէ կապ չունեն իրական եվրոպական արժեքների հետ: Եվ մեր «բախտակիցների», հետխորհրդային պետությունների փորձը հենց դա է ցույց տալիս: Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը թեեւ արժե ստորագրել, բայց այն որեւէ երաշխիք չի տալիս, որ քո երկիրը կհաղթահարի կոռուպցիան, որ քո պետական եւ ոչ պետական հաստատություններում կներմուծվի արեւմտյան աշխատաոճը, որ դու կնվազեցնես կոռուպցիան եւ կհասնես տնտեսական բարգավաճման:


Ինչպես մկրտվելն ու վզին խաչ կախելը ոչ մեկին չի դարձնում քրիստոնյա, այնպես էլ արտաքին դրսեւորումները՝ տների ու հիմնարկների ճակատին ԵՄ դրոշները կախելը կամ նույն առանց վիզաների ռեժիմը երկիրը դեռեւս չեն դարձնում եվրոպական: Վրաստանը նույնքան հեռու է Ֆրանսիայից կամ Գերմանիայից, որքան Հայաստանը՝ անկախ այն առասպելաբանությունից, որը մենք երբեմն լսում ենք: Էլ չեմ ասում Ուկրաինայի մասին, որն այսօր առավել ծանր վիճակում է: Արժե՞ արդյոք նմանվել վերոհիշյալ եվրոպական երկրներին: Այո, ինձ թվում է՝ շատ բաներում պետք է ձգտել նրանց նմանվել: Ինչը չարժե անել՝ շտապել եւ արտաքին բաների հետեւից ընկնել: Պետք է հասկանալ այն առանցքը, որի շուրջ ստեղծվել է այդ հզոր քաղաքակրթությունը: Բնականաբար, դա առանձին խոսակցություն է, բայց վստահաբար կարելի է ասել՝ դա այն չէ, ինչին հասել են Վրաստանն ու Ուկրաինան: Չնայած այդ երկրների վերջին 10-15 տարիների փորձը մեզ համար չափազանց ուսանելի է թե՛ դրական եւ թե՛ բացասական իմաստով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չստորագրվի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում։ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ՀՀ-ում տեղի են ունենում քաղաքական համակարգի հետ կապված լուրջ փոփոխություններ, եւ շատ անդամ երկրներ ուզում են հստակ պատկերացնել, թե ում հետ են գործ ունենալու ստորագրումից հետո: «Թեպետ ավելի լավատեսական ժամկետներ են նշում փորձագետները, բայց ես չեմ բացառում, որ ստորագրումը կարող է հետաձգվել մինչեւ ապրիլ-մայիս: Կան ԵՄ անդամ երկրներ, որոնց համար կարեւոր է՝ ով է լինելու ՀՀ ղեկավարը, եւ կուզենային իշխանության գլխին տեսնել արեւմտամետ գործիչ, եւ նրանց համար Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող անձը գուցե կասկածների առիթ տա։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե Ռուսաստանի հետ ինչպիսի խնդիրներ ունեն ԵՄ անդամ մի շարք երկրներ»,- նշեց Նավասարդյանը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անվան տակ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար են հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոհար Մելքոնյանը, որն աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում եւ 2014 թվականի հունվարի 10-ից ազատվել է աշխատանքից, ըստ էության, վերջինս չի հաշտվել այդ մտքի հետ: Ու շարունակել է իր գործունեությունը: Նախաքննություն իրականացնող մարմինը պարզել է, որ նա տեւական ժամանակ մի շարք քաղաքացիների շարունակել է ներկայանալ որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Լոռու թիվ 2-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղհալածյալ Գրիշա Վիրաբյանը սկսել է նոր քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակը այլընտրանքային վարչապետի թեկնածուի առաջադրումն է: Վիրաբյանը հանդիպում է խորհրդարանական և հիմնականում արտախորհրդարանական տարբեր կուսակցությունների հետ և նրանց առաջարկում միասնական ուժերով նախաձեռնել այլընտրանքային վարչապետի ընտրության անցկացում: Վիրաբյանի նպատակն է, որ մինչև 2018թ. ապրիլի 9-ը հնարավոր լինի Հայաստանում անցկացնել վարչապետի թեկնածուի նախընտրություն-փրայմերիզ, երբ յուրաքանչյուր կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն կկարողանա առաջադրել իր թեկնածուին, հետո տեղի կունենա հասարակական հարցում, և այդ հարցման արդյունքում առավել շատ ձայներ ստացած թեկնածուն 2018թ. ապրիլի 9-ին կներկայանա որպես այլընտրանքային թեկնածու: Վիրաբյանը քաղաքական ուժերին առաջարկում է ապրիլի 9-ին համատեղ ուժերով շրջափակել ԱԺ շենքը և ՀՀԿ-ական մեծամասնությանը ստիպել վարչապետ ընտրել ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին»:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ԱԱԾ-ի կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարության եւ այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք՝ կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով կալանավորվել են «Վանաձոր» ՔԿՀ-ի 5 ղեկավար եւ նրանց կաշառք տալուն օժանդակած անձը: Հանցավոր շղթան պարզվում է՝ այսքանով չի սահմանափակվում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախքաննությանը մոտ կանգնած աղբյուրը, ներկա պահին նախաքննական մարմինը ակտիվ քննության փուլում է եւ ենթադրվում է, որ առաջիկայում ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց եւս մեղադրանքներ կառաջադրվեն: Մեր աղբյուրն անդրադարձավ այլ ուշագրավ մանրամասների. «Այս կալանավայրում քրեական հեղինակություն ասվածները շատ են եղել, եւ բոլորն էլ գրեթե օգտվել են արտոնյալ պայմաններից: Բայց կան երկու կարեւոր ֆիգուրներ, այսպես ասած՝ ՔԿՀ-ի գլխավոր «զոն նայողները»: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Թամազն է (Թամազ Ֆեռոյան), իսկ մյուսը՝ Արկադի Պապյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Կուտի մականվամբ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարկուտի պատճառով Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի բնակչության 80%–ը վարկերի բեռի տակ է մնացել: Բերքը տուժել է, գյուղացին շահույթ չի ստացել: Այգեշատցի Արմեն Մուրադյանը 5000 մետր կաղամբի ցանքատարածություն է կորցրել: «Կաղամբ ունեի, սաղ կարկուտը փչացրեց, սաղ նեխել էր: Մի քիչ էլ սերմի մեջ խաբվեցինք»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց հողի մշակը:


Այգեշատի բնակիչը 5000 մետր կաղամբ մշակելու համար 200000 դրամից ավելի գումար է ներդրել, սակայն նրան հաջողվել է դաշտից տուն հասցնել միայն 200 կիլոգրամ կաղամբ: «Սերմին 90000 դրամ գումար եմ տվել: 60000 դրամ էլ տրակտորիստներին ենք փող տվել ու լիքը մանր–մունր այլ ծախսեր, բայց ոչ մի կոպեկ չեմ ստացել»,– հաշվարկեց Արմեն Մուրադյանը: Նախորդ տարվա վերցրած վարկն Արմեն Մուրադյանն արդեն երկրորդ տարին չի կարողանում փակել: Երկու տարի անընդմեջ Այգեշատը տուժում է կարկուտից: «9000 դոլար վարկ ունեմ ու ժամկետանցի տակ եմ հայտնվել: Բանկերը մի քիչ աջակցեցին, ասացին՝ տոկոսները տուր, իսկ մայր գումարի վճարման ժամկետն էլ հետաձգեցին, բայց տոկոսներն անգամ չեմ կարող վճարել»,– սրտնեղեց Այգեշատի բնակիչը:


Միայն նա չէ այս վիճակում: Այգեշատցիների վարկառուների 80%–ը բանկերի «սեւ» ցուցակում է հայտնվել: Պատկերը նույնն է գյուղատնտեսությամբ զբաղվող Արմավիրի մարզի բոլոր համայնքներում: Դաշտ համայնքում վարկառուներին 3 մասի են բաժանում՝ «սեւ» ցուցակում հայտնվածներ, կրկնակի պարքատերեր եւ գրավադրած իրերը կորցնելու վտանգի առաջ կանգնածներ: «Ամբողջ բնակավայրը կարկտահարվեց, մարդիկ այդքան ներդրած գումարները կորցրեցին ու աղետալի վիճակում հայտնվեցին»,– ասաց Դաշտի բնակիչ Հրանտ Պետրոսյանը:


Տեղացիների խոսքով՝ գյուղտարին անհաջող էր: Առանց եկամտի միջոցի հայտնված գյուղացիները չգիտեն` ինչպե՞ս են պարտքերը վճարելու: «Սենց մի խոսք կա, ասում է` ով վարկ չունի, նա գերեզմանոցում է: Սաղ ստեղ վարկերի տակ են: Գյուղացին հազիվ կարողանում է հասցնի մի բանկից պարտք վերցնի, մյուս բանկի պարտքը փակի»,– պատմեց նա: Մրգաստանի բնակիչների հետ էլ խոսել չի լինում: Բոլորը զայրացած են ու մտազբաղ: Ամեն օր նրանց տան դռները բանկի աշխատողներն են թակում՝ վարկերը մարելու ժամանակն է:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության Այրումի պահածոների գործարանը համայնքին 1 մլն դրամ պարտք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեւական ժամանակ է՝ այս գործարանը չի աշխատում: Մինչդեռ ժամանակին իշխանություններն այս գործարանի հետ կապված մեծ-մեծ ծրագրեր էին խոստանում: 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվեց Այրումի պահածոների գործարանի խյուսի հոսքագիծը, եւ այն ժամանակ «Արտֆուդ» ընկերության տնօրեն Սերգո Կարապետյանը պնդում էր՝ գործարանը մեծ քանակությամբ դեղձ կընդունի եւ կվերամշակի: Սակայն հետագայում խյուսի հոսքագիծը Այրումից տեղափոխվեց նույն ընկերությանը պատկանող, Արտաշատում գործող ձեռնարկություն: Եվ 2012 թվականից սկսած այրումցիներն իշխանություններից պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ գործարանն աշխատեցնելու եւ այդկերպ իրենց զբաղվածության խնդիրը ինչ-որ չափով լուծելու համար»: «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի եւ «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից: Հայաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում եւ իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու: Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»: «Իրենց մեջ հիմա սեւ կատու է անցել, արաղի երկրորդ պարտիան Սեյրանն էլ չտարավ Քրդստան, հիմա մենակ Լիսկան է զբաղվում էդ գործով»,- ասաց օղու բիզնեսին լավատեղյակ անձը»:

Արտերկրի պատգամավորների այցերն Արցախ պետք է ակտիվացնել. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel