28.03.2024
ՀՀ-ն նոր ատոմակայան կունենա այն ժամանակ, երբ դա գնային առումով լինի արդյունավետ. նախարար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության. Բակո Սահակյան

Արցախը շարունակելու է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հրավիրված ընդլայնված խորհրդակցությանն ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները: Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ»,-Artsakhpress-ի հաղորդմամբ ասել է Արցախի նախագահը:

Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին.


«Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել: Արտաքին ասպարեզում աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է նաև Արցախի արտաքին քաղաքականության վարման տեսլականից»,- ասել է Սահակյանը:


«Մեզ ի սկզբանե հաջողվել է արտաքին քաղաքականությունը կառուցել հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքներին համապատասխան, եւ ապագայում եւս դրանք անվերապահորեն ուղենիշ կհանդիսանան մեր երկրի համար: Այս համատեքստում կշարունակենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ տարածաշրջանային պետությունների հետ»,- հավելել է նա: 


Հիշեցնենք, նախօրեին Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը».


«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,-ասել է ՀՀ նախագահը:

Մամուլ. ԵՄ դրոշները կախելը կամ առանց վիզաների ռեժիմը երկիրը դեռեւս չեն դարձնում եվրոպական
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար