20.04.2024
Շփման գծում հաստատված հարաբերական հանգիստը պահպանվել է. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարապետյանների կոնգլոմերատը հավաք է գումարել. Սարգսյանի քայլը տարակուսանքի պատճառ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կարապետյանների կոնգլոմերատն անում է ամեն ինչ վարչապետի խոստացած 850 մլն դոլարի ներդրումները մինչեւ տարեվերջ ապահովելու համար, ինչը տեխնիկապես գրեթե անհնար է, քանի որ մինչեւ տարեվերջ մնացել է ընդամենը երկու ամիս: Այնուհանդերձ, օրերս Մոսկվա վերադարձած Սամվել Կարապետյանը ռուսաստանաբնակ հայ գործարարներից մի քանիսի մասնակցությամբ հավաք է անցկացրել եւ ասել, որ կաշվից դուրս գալով էլ պետք է կարողանան ապահովել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումները: Ի դեպ, շատերին է տարակուսանք պատճառել, թե ինչ հեռուն գնացող նպատակներով էր Սերժ Սարգսյանը Ջերմուկում, եւ ինչու ջերմուկյան քսան միլիոնի «մասին» հայտարարեց հենց ինքը, ոչ թե տարին փակող վարչապետը։ «Շատ պարզ է ամեն բան,- ասացին մեզ հետ մասնավոր զրույցում,- Սերժ Սարգսյանի վաղուցվա երազանքն է Ջերմուկը դարձնել Բադեն-Բադեն, եւ Ջերմուկն այդ հնարավորություններն ունի»:


«Ժամանակ»-ի տեղեկություն­ներով՝ թեեւ նախօրեին Հայաստանն ու ԵՄ խորհուրդը հրապարակել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցու­թյան համաձայնագրի տեքստը, այնուամենայնիվ նոյեմբերի 24- ին Բրյուսելում կայանայիք Արեւելյան գործընկերության V գագաթ­նաժողովին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթահարելի խոչընդոտներ: Մեզ հայտնի է դարձել, որ ԵՄ առնվազն երեք անդամ Ադրբեջանի ջանքերով չի թարգմանել համաձայնագրի տեքստը, ուստի այն պատրաստ չէ վավերացման: Այս պահին Երեւանն ու Բրյուսելը բանակցում են խնդիրը հարթելու ուղղությամբ, բայց Բաքուն ամեն ինչ անում է, որ գա­գաթնաժողովին Երեւանը ոչ մի առավելություն չստանա եւ ստո­րագրման հանդիսավոր արարողությունը չկայանա»:


«Իրատես» թերթը գրում է. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Դոնթի բանաձեւով ԲՀԿ-ին հասած ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Տեւական «դեբատներից» եւ «բոչկագլորումներից» հետո ՀՀԿ-ն հետ է քաշել գործարարների «բատալիոնը»` Արայիկ Գրիգորյան, Արկադի Համբարձումյան, Արտակ Սարգսյան եռյակով, եւ այնտեղ ուղարկել մեկհոգանոց «մատյան գունդ», ի դեմս ՀՀԿ-ական երիտակտիվիստ, Տիգրան Սարգսյանի երբեմնի խորհրդական Միհրան Հակոբյանի, որն աչքի է ընկնում ոչ միայն Արեւմուտք-Յուրոփի նկատմամբ առանձնապես ոչ մեծ սիրով (հիշենք` ՊՊԾ-ի գրավմանն առնչվող ֆեյսբուքյան ստատուսների համար ԱՄՆ-ի դեսպանատունը վիզա չէր տվել վերջինիս` ԱՄՆ-ի ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու, սակայն նախագահականը պնդել էր), այլեւ իր ընդգծված ազգայնական-արմատական հայացքներով: Ի դեպ, վերջինս ընդգրկված էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում. սեփականաշնորհման օրենքի ընդունման համար ՀՀԿ-ին այդ հանձնաժողովում ձայները չեն հերիքել, եւ նրան այդ ժամանակ «ստիպված» են եղել ուղարկել տնտեսական հանձնաժողով։ «Հիմա Միհրանը «քյալլա կտա» էդ հանձնաժողովում, ի միջի այլոց, ինքն ավելի լավ է խոսում անգլերեն, քան նույն էդ հանձնաժողովի նախագահը, ու կասի` ինչն ինչից հետո է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավարը հոկտեմբերի 12–ին հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների 2017 թ. պլանը: Եթե կարծում եք, որ պետական մարմինների անհասկանալի գնումներն այլեւս զարմանալու առիթ չեն տա, սխալվում եք: Իհարկե, ծաղկեփնջերը, ծաղկեպսակներն ու կոնյակներն այլեւս չեն զարմացնում, բայց պարզվում է՝ Եղեգնավանի համայնքապետարանը որոշել է բյուջեի հաշվին նորապսակ զույգերին մատանիներ գնել: Ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) գնման ընթացակարգով գյուղապետարանը որոշել է 15 հազար դրամով մատանիներ գնել: Ավելի զավեշտալի է նախատեսվող մատանիների քանակը: Ընդգծել են, որ նախատեսում են 14,5 հատ մատանի գնել: Ընդհանուր առմամբ՝ նորապսակներին մատանիներ գնելու համար բյուջեից 217500 դրամ կծախսվի: Ու քանի որ առջեւում հարսանիք է՝ բյուջեի հաշվին նաեւ կոնյակ ու օղի կգնեն: Գյուղապետարանը 40 հատ օղի կգնի՝ բյուջեից ծախսելով 48 հազար դրամ, 20 հատ կոնյակ գնելու համար էլ կծախսվի 40 հազար դրամ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության 37-ամյա պատգամավոր Վահան Հարությունյանը ունի մեկ բնակարան, երկու հողամաս եւ մեկ ավտոտնակ: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ ունի հինգ, տարբեր մակնիշի ավտոմեքենաներ՝ Range Rover Vogue 4.4», «Range Rover Sport Supercharged 4.2», «Lexus RX 350», «Toyota Camry 3.5», «Hyundai Santa FE 3.5»: Երիտասարդ պատգամավորը մեկ ընկերությունում ունի 536 մլն 805 հազար դրամի, իսկ մյուսում` 50 հազար դրամի բաժնետոմսեր: Պատգամավոր դառնալու օրվա դրությամբ նա ունեցել է 100 մլն դրամի չափով փոխառություն: Դրամական միջոցները կազմել են 431 մլն 368 հազար դրամ եւ 600 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը` ընդամենը 7 մլն 286 հազար դրամի չափով: Թե ինչպես է երիտասարդը հարստացել, այդքան կարողություն դիզել, պարզ չէ: Իսկ նրա կինը` Նարինե Գրդզելյանը, անցած տարի 12,6 մլն դրամով վաճառել է բնակարան: Նա մեկ ընկերությունում ունի 10 հազար դրամի բաժնեմաս: Նշենք, որ Վահան Հարությունյանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ` «Միկմետալի» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի որդին է, ում հենց այս արժանիքի համար էլ ընդգրկել են ՀՀԿ ցուցակում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկի տնօրենը օրերս յուրացրել է հիմնարկին պատկանող մի քանի միլիոն դոլարը եւ ընտանիքով հեռացել երկրից: Գագիկ Ծառուկյանը մի քանի օր է՝ փորձում է հայտնաբերել այդ տնօրենին եւ հետ բերել հիմնարկից գողացված գումարը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Լրացել է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, եւ շուտով նա վայր կդնի լիազորությունները: Մինչ այդ, սակայն, օրենսդրության համաձայն՝ նա կարող է եւս վեց ամիս՝ մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը, պաշտոնավարել, քանի որ ՍԴ վարույթում երկու գործերով զեկուցող է: Ու ողջ ինտրիգն այն է, թե որքա՞ն կտեւի այդ գործերի քննությունը՝ վեց ամի՞ս, թե՞ ավելի քիչ: Սա կարեւոր է, քանի որ 2018թ. ապրիլից ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունն, ու այդ ժամանակ նշանակված ՍԴ անդամը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչեւ 70 տարին լրանալը, մինչդեռ գործող Սահմանադրության օրոք նշանակված ՍԴ անդամը 65 տարեկան դառնալուց հետո ստիպված է վայր դնել լիազորությունները: Նշենք, որ ՍԴ անդամի հավանական թեկնածու է համարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, եւ հիմա նրա «ճակատագիրը» Սերժ Սարգսյանի ձեռքերում է, քանի որ քաղաքական որոշմամբ կարելի է ՍԴ-ին ստիպել արագացնել կամ ձգձգել Կ. Բալայանի վարույթում գտնվող գործերի քննությունը»:

ՀՀ-ն նոր ատոմակայան կունենա այն ժամանակ, երբ դա գնային առումով լինի արդյունավետ. նախարար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel